ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը

18:36 19.09.2023

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։
Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։
ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ողջ ծավալով հետամուտ է լինելու նման հանցավոր արարքներին համաչափ քրեաիրավական գնահատական տալուն և դրանք կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

22:17 11.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին

22:06 11.05.2025

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին

Ուկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս […] ...

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

21:51 11.05.2025

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

21:34 11.05.2025

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...

BACK_TO_TOP