Վենետիկի 75-րդ կինոփառատոն. «Ոսկե առյուծ»-ի հավակնորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Վենետիկի 75-րդ կինոփառատոն. «Ոսկե առյուծ»-ի հավակնորդները

20:50 30.08.2018

Իտալիայի Լիդո կղզում մեկնարկել է աշխարհի ամենահին՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Երեկ տեղի է ունեցել կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում փառատոնի շրջանակներում նոր պրեմիերաներ են սպասվում:

ShantNews.am-ը ներկայացնում է փառատոնին ներկայացված խոստումնալից մի քանի ֆիլմեր, որոնք չի բացառվում` առաջիկայում մյուս փառատոններին ու մրցանակաբաշխություններին կլինեն ֆավորիտների ցանկում:

Հիմնական մրցութային ծրագրի ֆավորիտ ֆիլմերը

«Մարդը լուսնի վրա» (First Man)

Հայտնի «Լա-Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը երաժշտական դրամաներից ու մյուզիքլից հետո իր ուժերն է փորձում տիեզերական թեմատիկայի ասպարեզում: Նրա նոր ֆիլմը պատմում է ամերիկացի տիեզերագնաց և Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու՝ Նիլ Արմսթրոնգի մասին:

Գլխավոր դերում Ռայան Գոսլինգն է: Ֆիլմում նրա կնոջը մարմնավորում է Քլեր Ֆոյը, որը հայտնի է դարձել «Թագը» սերիալից, որում մարմնավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն:

Հատկանշական է, որ Վենետիկի միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրել են  հենց «Մարդը լուսնի վրա» ֆիլմը:

«Լեռը» (The Mountain)

Ռիք Ալվերսոնի ֆիլմը պատմում է Էնդի անունով երիտասարդի մասին, որը մոր մահից հետո դեպրեսիայի մեջ է և որոշում է բուժման կուրսերի հաճախել լոբոտոմիայի մասնագետի մոտ:

Ֆիլմում բժշկի կերպարն իրական է, և ռեժիսորը ոգեշնչվել է հայտնի բժիշկ Ուոլթեր Ֆրիմանից: Ֆիլմում երիտասարդ տղային մարմնավորում է Թայ Շերիդանը, իսկ բժշկին` Ջեֆ Գոլդբլյումը:

«Դեպի լույսը» (Vox Lux)

Նատալի Պորտմանը վերջին շրջանում հանկարծակի զարմացրել է  բոլորին իր նոր կերպարներով: Ուղիղ մեկ տարի առաջ նրան տեսանք Ջեքի Քենեդիի դերում, ավելի ուշ նա նոր ֆիլմում մարմնավորել է տիեզերագնաց Լիզա Նովակին, իսկ «Դեպի լույսը» ֆիլմում նա հանդես է գալիս երգչուհի Սելեստայի կերպարում:

Ըստ սյուժեի` հերոսուհին կարողանում է հաղթահարել իր կյանքը փոխած ծանր անձնական դժբախտությունը և կարողանում է հասնել համաշխարհային ճանաչման ու փառքի: Ֆիլմում Նատալի Պորտմանը երգելու է ավստրալացի երգչուհի Սիայի (Sia) գրած երգերը:

Ֆիլմում խաղալու են նաև Ջուդ Լոուն և Սթեյսի Մարտինը:

«Սուսպիրիա» (Suspiria)

Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոն այս անգամ որոշել է նկարել 70-ականներին հայտնի համանուն սարսափ ֆիլմի «ռիմեյքը»:

Ֆիլմը պատմում է Սյուզի անունով երիտասարդ ամերիկացի պարուհու մասին, որը տեղափոխվում է  Բալետի Եվրոպայի լավագույն դպրոցը: Նրա կյանքը շուտով մղձավանջի է վերածվում:

Գլխավոր դերում հանդես է գալիս Դակոտա Ջոնսոնը, իսկ Թիլդա Սուինթոնը մարմնավորում է Բալետի դպրոցի տնօրենին՝ մադամ Բլանին:

«Հռոմ» (Roma)

https://www.youtube.com/watch?v=fp_i7cnOgbQ

Մեքսիկացի օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը վաղուց արդեն համարվում է  ֆանտաստիկայի ժանրի վարպետներից մեկը, քանի որ նա կարողանում է մեծ լսարանի համար նախատեսված ֆիլմերում պահել հեղինակային ոճը:

Կուարոնի նոր ֆիլմը պատմում է մեքսիկացի աղքատ ընտանիքի մասին, որն ապրել է նախորդ դարի 70-ականներին: Այդ ընտանիքը մասնակից է դառնում դժբախտ դեպքի, որը պատմության մեջ հայտնի է «Քրիստի Կորպուսի կոտորած» անվանումով:

«Բաստեր Սկրագսի Բալլադը» (The Ballad of Buster Scruggs)

Իթան և Ջոել Քոեններն արդեն մեկ անգամ աշխատել են վեստերն ժանրում: Այս անգամ նրանք որոշել են պատմել Վայրի արևմուտքի պատմությունը 6 առանձին պատմություններով և տարբեր կերպարներով:

Հենց սկզբում Քոեն եղբայրները որոշել էին այս նույն թեմայով Netflix-ի համար սերիալ նկարահանել, բայց, ի վերջո, մոնտաժի ընթացքում ռեժիսորները հասկացել են, որ կարելի է 2 ժամանոց ֆիլմ ստանալ: Ֆիլմում նկարահանվել են Ջեյմս Ֆրանկոն, Լիամ Նիսոնը, Բրենդան Գլիսոնը, Զոի Կազանը և այլք:

«Ֆավորիտը» (The Favourite)

https://www.youtube.com/watch?v=DigPOPRlBvY

Հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսը «Լոբստեր» ու «Սուրբ եղջերուի սպանությունը» ֆիլմերից հետո նորից պատրաստվում է զարմացնել հանդիսատեսին: Նրա նոր ֆիլմի գործողությունները ծավալվում են 18-րդ դարի Անգլիայում, իսկ գլխավոր հերոսուհին Անգլիայի անհավասարակշռված բնավորություն ունեցող Աննա թագուհին է:

Թագուհուն մարմնավորում է Օլիվա Քոլմանը: Ֆիլմում դերեր ունեն նաև Էմմա Սթոունը, Ռեյչլ Վայսը ու Նիքոլաս Հոլթը։

«Սիստրս եղբայները» (The Sisters Brothers)

https://www.youtube.com/watch?v=FHUmTi9Qlk4

Ռեժիսոր Ժակ Օդիարը համարվում է կրիմինալ դրամաների վարպետներից մեկը: Նրա «Մարգարեն» ֆիլմը 2009-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Գրան Պրի»-ի: Այս անգամ ռեժիսորը որոշել է իր կարիերայի ընթացքում առաջին անգամ անգլերենով ֆիլմ նկարահանել:

Գլխավոր դերերում հոլիվուդյան հայտնի աստղեր են՝ Ջեյք Ջելենհոլ, Խոակին Ֆենիքս, Ջոն Սի Ռայլի: Գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում, որտեղ այդ ժամանակներում ծաղկում էին ապրում սպանություններն ու քրեական աշխարհը: Ֆիլմը պատմում է  երկու եղբայրների մասին, որոնց թիրախում հայտնվել է հարուստ ոսկի որոնողը:

Ոչ մրցութային ծրագիր

Վենետիկի կինոթառատոնում մրցութային ծրագրից դուրս ցուցադրվելու է հայտնի դերասան Բրեդլի Քուփերի ռեժիսորական դեբյուտը՝ «Աստղ է ծնվել» ֆիլմը:

Ֆիլմում ներկայացվում է քանթրի երաժիշտ Ջեյսոն Մեյնի պատմությունն է, որն իր կարիերայում փառքի հասնելուց հետո շատ արագ մոռացվում է հանդիսատեսի կողմից: Օրերից մի օր երաժիշտը հանդիպում է երիտասարդ ու տաղանդավոր երգչուհի Էլլիին: Սկսվում է բուռն սիրավեպ, երգիչը օգնում է նաև Էլլիին անել առաջին  քայլերը երաժշտական ասպարեզում: Սակայն Էլլիի կարիերայի զարգանալուն զուգահեռ նրանց հարաբերություններն ավելի են վատանում:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Բրեդլի Քուփերն ու Լեդի Գագան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

BACK_TO_TOP