19:38 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1971 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
10:37 13.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ: ...
10:20 13.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 13-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 13-ի 08։00 դրությամբ կազմել է 20.7 աստիճան։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:12 13.08.2025
Ջրվեժ և Աբովյան համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր, Զովք և Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 13.08.2025
The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերին Նյու Յորքում և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Indian Express-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոդիի սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ կատարելիք այցի համար։ Պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը՝ […] ...
09:50 13.08.2025
Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...
09:40 13.08.2025
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարիԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...