Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր

10:54 29.09.2023

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը նոր սկզբունքով իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր:

2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնելու 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն ոլորտի մասնագետները: Հավաստագրման գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների

Օրենսդրական փոփոխությունների կիրարկումը սահուն կազմակերպելու և դեկտեմբերի 17-ին ընդառաջ համակարգը կատարելագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն ոլորտի մասնագետներին հրավիրում է գրանցվելու համակարգում՝ պիլոտային շրջանում հավաստագրման նպատակով: Համակարգում գրանցվելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Պատասխանատու մասնագետի կարգի շնորհման և հավաստագրման հայտ» դաշտը, ծանոթանալ սահմանված ընթացակարգին, ապա լրացնել դաշտերը:

Հավաստագրի ստացման հայտի հաստատումից հետո, առանց որևէ վճարման, տրվելու է ժամանակավոր էլեկտրոնային հավաստագիր՝ QR կոդով:

Համակարգի ամբողջական գործարկումից հետո էլեկտրոնային եղանակով են իրականացվելու լիցենզավորմանն ու հավաստագրմանն առնչվող բոլոր փուլերը՝ գործընթացը դարձնելով դյուրին, արագ, թափանցիկ, նվազեցնելով մարդկային գործոնը և կրճատելով փաստաթղթաշրջանառությունը:

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից սկսած լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին տրվելու է 9 ամիս ժամանակ, որի ընթացքում էլեկտրոնային եղանակով կազմակերպվելու է վերալիցենզավորման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացը: 📃Կազմակերպությունները պետք է դիմեն՝ գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար, այլապես անցումային փուլի ավարտից հետո օրենքի ուժով այն կդադարի գործել:

Հարցերի դեպքում հետաքրքրվողնեևը կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ 011 621 730, 011 621 763 և 011 621 766 հեռախոսահամարներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP