Ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել վերջին 15 տարում 7 տարի բուհական համակարգում աշխատանքային փորձ ունեցողները. ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել վերջին 15 տարում 7 տարի բուհական համակարգում աշխատանքային փորձ ունեցողները. ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշումը

17:55 30.08.2018

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհուրդն այսօր որոշել է, որ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունեն վերջին 15 տարում 7 տարվա վարչական կառավարման և բուհական համակարգում աշխատանքային փորձ ու գիտական կոչում ունեցող թեկնածուները: Այս փոփոխությունները Պետռեգիստրում հաստատվելուց հետո նոր ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի:

«Ռեկտորի ընտրության հանգամանքը հրատապ է: Պետք է նորից խորհուրդը հավաքվի և մրցույթ հայտարարի, այսինքն՝ արտակարգ իրավիճակ է, կարելի է ասել: Եթե նախկինում տարեկան ընդամենը մեկ նիստ է գումարել հոգաբարձուների խորհուրդը, ապա առաջիկա 2 ամսում ճգնաժամը լուծելու համար կունենանք 2-3 նիստ»,- ասել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է նախկին ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականից հետո: Բուհի գործող կանոնադրությամբ` ռեկտորի թեկնածու կարող էր առաջադրվել այն թեկնածուն, որը վերջին 15 տարում առնվազն 10 տարվա վարչական կառավարման փորձ ուներ: Նոր կազմով գործող հոգաբարձուների խորհուրդը առարկություն է ներկայացրել այս կարգի դեմ՝ նշելով, որ այն բավական խիստ պահանջ է, որից հետո վարչական կառավարման ժամկետը նվազեցնելու առաջարկ է արվել:

Վարչական կառավարման փորձի պարտադրանքից դժգոհել են բուհի ամբիոնների վարիչները՝ նշելով՝ քանի որ իրենք վարչական աշխատող չեն համարվում, զրկվում են ռեկտորի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից: Այդուհանդերձ, հոգաբարձուների խորհուրդը վարչական կառավարման փորձը պարտադիր է համարել և ամբիոնների վարիչներին ռեկտոր դառնալու իրավունքով չի արտոնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

08:50 14.05.2025

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

Լիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

BACK_TO_TOP