Կոտայքի մարզում 47-ամյա վարորդը Volkswagen Touareg-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին, գազախողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC

Կոտայքի մարզում 47-ամյա վարորդը Volkswagen Touareg-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին, գազախողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր

21:22 01.10.2023

Այսօր՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածի վրայով, բախվել երկաթե ճաղավանադակներին, գազախողովակին և մոտ 50 մ առաջ ընթանալով` գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել փրկարարները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

23:17 19.05.2025

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

23:10 19.05.2025

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

22:57 19.05.2025

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

22:48 19.05.2025

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […] ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

22:39 19.05.2025

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

22:28 19.05.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...

BACK_TO_TOP