11:50 03.10.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ։
Կոնգրեսի անդամների վերջին նամակում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Աննա Էշուն և խոսնակ Նենսի Փելոսին, օրենսդիրների երկկուսակցական խումբը դատապարտում էր Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Արցախի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի հայ բնակչությանը ոչ մի այլ տարբերակ չի թողել, քան փախչելը: ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են.
«Ակնհայտ է, որ մեր երկրի արձագանքն այս ճգնաժամին համարժեք չի եղել ավերածությունների մասշտաբին։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է հասկացնի Ադրբեջանին, որ Արցախի դեմ իր չհրահրված ագրեսիան անընդունելի է և կարժանանա համապատասխան պատասխանի»:
Օրենսդիրներն առաջարկել են երեք կոնկրետ գործողություններ, որոնք Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի.
1) Կիրառել Ազատության Աջակցության ակտի 907-րդ բաժինը, գործող օրենքի դրույթ, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, և կիրառում է նպատակային պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ՝ Գլոբալ Մագնիտսկու ակտի համաձայն՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ իր ագրեսիան չի հանդուրժվելու:
2) Տրամադրել հզոր մարդասիրական օգնություն՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակչությանը և համախմբել միջազգային հանրությանը նույնն անելու համար՝ առաջնորդելով միջազգային մարդասիրական օգնության օպերացիայի ստեղծմանը։
3) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգ տարհանումը Հայաստան, ներառյալ դիտորդների անհապաղ տեղակայումը Լաչինի միջանցքում, ինչպես նաև անմիջական ներգրավվածություն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ համաներում ապահովելու համար Արցախի տեղական ղեկավարների համար։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...