Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

10:28 03.10.2023

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին:

Խորհրդի նիստի օրակարգում էր կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացումը: Մասնավորապես, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծերի շրջանակում քննարկվել են թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցման և վերաձևակերպման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել ավտոմեքենաների մասով հաշվանցման սահմանափակումներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին:

Դիտարկվել են հարկային ստուգումները և վաղեմության ժամկետները, այդ թվում՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, ինչպես նաև համալիր հարկային ու տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացնելու ժամկետը։

Անդրադարձ է եղել նաև տույժի դրույքաչափի փոփոխությանը: Ընդգծվել են հարկային չարաշահումներին առնչվող դեպքերն ու հարկային վարչարարության կիրառման անհրաժեշտությունը:

Խորհրդի անդամների միջև ծավալվել են ակտիվ քննարկումներ ներկայացված նախագծերի, ինչպես նաև բարձրացված հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ողջամիտ դիտարկումներով և կառուցողական առաջարկներով։

ՊԵԿ նախագահն, ամփոփելով երկխոսության արդյունքում խորհրդի անդամների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկները, նշել է, որ դրանք խորությամբ կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կիրականացվեն համապատասխան փոփոխություններ։

Միաժամանակ, կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ և մշակել ներկայացված հարցերի առավել արդյունավետ լուծումներ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել հաջորդ նիստը՝ հարկային օրենսդրության փոփոխություններին ուղղված նախագծերի մասով քննարկումը շարունակելու, ինչպես նաև մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր ներկայացնելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP