


20:37 03.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Իրանական պատվիրակության կազմում էին ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը, ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Աշխեն Շիրվանյանը նշել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել այս տարվա սեպտեմբեր ամսին Իրան կատարած այցի ընթացքում նախանշված քայլերն ու ձեռքբերված պայմանավորվածությունները՝ երկուստեք հետարքրքրություն ներկայացնող ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։
Այնուհետև կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ տավարաբուծության, թռչնաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության, կենդանական ծագման մթերքների արտադրության և վերամշակման ոլորտներում։ Իրանական կողմն առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։
Հյուրերը նաև կայցելեն մի շարք տեղական ընկերություններ՝ արտադրական կարողություններին ծանոթանալու և համագոծակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...