23:49 13.10.2023
Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 105-ամյակը և պատմել երկարակեցության գլխավոր գաղտնիքների մասին։ Այս մասին հայտնում է The Star-ը։
Էլիս Ջոան Փրինսը Շեֆիլդից նշել է տարեդարձն իր տանը, որտեղ նա բնակություն է հաստատել ամուսնու հետ դեռևս 1939 թվականին: Բրիտանուհին սկսել է աշխատել իր ծնողների ձկան խանութում 14 տարեկանից, իսկ ավելի ուշ բացել է իր սեփական մթերային խանութը, որը գտնվում էր հենց իր տանը։ Նա թոշակի է անցել 1970-ականներին։
Կինը կարծում է, որ այսքան երկար է ապրել երկու սովորությունների շնորհիվ. նախաճաշին նա միշտ սենդվիչ է ուտում, իսկ քնելուց առաջ խմում է իր սիրելի գինին։
«Երեկոյան ես խմում եմ երկու բաժակ գինի, որպեսզի օգնի ինձ քնել: Սրանք միակ բաներն են, որ ես անընդհատ անում եմ: Բացի այդ, ես երբեք չեմ ծխել։ Եվ ես շատ եմ պարել»,- ասել է Փրինսը։
Այժմ բրիտանուհին իր տանը ապրում է որդու, հարսի և թոռներից մեկի հետ։ Փրինսը շնորհակալություն է հայտնել բոլորին հիանալի երեկույթի համար և ասել, որ նախկինում իր տունը միշտ լի էր հյուրերով և հարազատներով։
«Ես կցանկանայի, որ իմ ընկերները դեռ մեզ հետ լինեին և կարողանային գալ այս տոնակատարությանը: Ես սիրում եմ լինել մարդկանց մեջ, իսկ իմ տունը նրանց համար չէ, ովքեր սիրում են մենակ մնալ։ Ես չգիտեմ, թե ինչ կանեի առանց բոլորիդ»,- դիմելով հյուրերին՝ ասել է 105-ամյա կինը։
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...