Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.24 oC

Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը

17:00 13.10.2023

Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է:

Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։ ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը, Արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմինը, Երևանի քաղաքապետարանը և Կոտայքի մարզպետարանը սկսում են արձագանքման միջոցառումները։ Նման երկրաշարժերի դեպքում ավերածությունները սովորաբար զգալի են լինում, և ոչ մի երկիր ի վիճակի չէ միայն սեփական ուժերով օգնություն ցույց տալու տուժած բոլոր համայնքներին:

Արտաքին գործերի նախարարության միջոցով մարդասիրական օգնության միջազգային կոչ է ուղարկվում և ակտիվացվում է Բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը։ 24 ժամվա ընթացքում Բնակչության պաշտպանության եվրոպական թիմը, ինչպես նաև Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի թիմերը օդային և ցամաքային ճաապարհներով ժամանում են Հայաստան։ Փրկարար ուժերն Արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմնի հետ միասին ժամանող խմբերին դիմավորում են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու նրանց ուղղորդում Կոտայքի մարզի «Լուսակերտի» գործողությունների կենտրոն։

Քաղաքային որոնողափրկարարական աշխատանքները սկսվում են տեղի ուժերի հետ համագործակցությամբ։ Կոտայքի մարզի Արգել և Արզնի բնակավայրերում վաղ առավոտից մեկնարկում են աղետի գոտում միջազգային թիմերի ծավալման, որոնողափրկարարական միջոցառումների նպատակով հրամանատարաշտաբային հավաքների կազմակերպման աշխատանքները: Արգել գյուղում՝ գործողությունների ծավալման բազայում, բացի տեղական ուժերից, քաղաքային որոնողափրկարարական 6 խմբեր ծավալում են վրաններ և արտակարգ իրավիճակների կառավարման տեղական մարմինների հետ իրականացնում փրկարարական գործողություններ: Արզնու ձորում տեղակայված 3 ուսումնական հրապարակներում միաժամանակ մեկնարկում են ակտիվ աշխատանքներ՝ փլատակների կառուցատարրերի քանդման և բացման, կինոլոգիական խմբերի օգնությամբ տուժածների որոնման, ավտոմեքենաներից հիդրավլիկ գործիքների կիրառմամբ տուժածներին արգելափակումից դուրսբերման, առաջին օգնություն ցույց տալու ուղղությամբ:

Որոնողափրկարարական աշխատանքներն ուղեկցվում են անօդաչու թռչող սարքերով անցկացվող հետախուզությամբ, իսկ ծանր վնասվածքներ ստացած տուժածին ձորից դուրս բերելու համար աշխատանքներին է միանում ՊՆ ուղղաթիռը:
Պայմանական երկրաշարժից տուժել են նաև Երևան քաղաքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Փլատակներում մնացած այցելուներին անհրաժեշտ առաջին օգնություն ցույց տալու գործում աջակցում են Հայկական Կարմիր Խաչը և «ԼՈՌԷ» կամավորական կազմակերպությունը:

Միաժամանակ փրկարարներն աշխատակիցների օգնությամբ տարհանում են թանգարանային նմուշներ: Ըստ սցենարի` «Մարի Իզմիրլյանի» անվան մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում երկրաշարժի հետևանքով առաջանում է հրդեհ, երեխաներին և անձնակազմին անվտանգ տարհանելու և հոգեբանական օգնություն ցույց տալու համար տեղում աշխատում են ԵՓՎ ստորաբաժանումների և ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները։

Ակտիվ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են նաև ողջ գիշեր՝ Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղակայված կետերում, դրանց մասնակացում են միջազգային և տեղական փրկարարական թիմերը, կինոլոգիական ջոկատները:

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ժամանակ ղեկավար կազմը շնորհավորեց մասնակիցներին ու կազմակերպիչներին` ուսումնավարժանքը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և հանձնեց մասնակցության հավաստագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

11:19 16.05.2025

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

11:05 16.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

10:52 16.05.2025

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

10:43 16.05.2025

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

10:26 16.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

10:00 16.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

Առնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...

BACK_TO_TOP