Հայտնի են COVID-19-ի նոր շտամների նկատմամբ առավել խոցելի հիվանդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Հայտնի են COVID-19-ի նոր շտամների նկատմամբ առավել խոցելի հիվանդները

20:42 14.10.2023

Արյունաբանական քաղցկեղով հիվանդներն առավել խոցելի են COVID-19-ի նկատմամբ, հատկապես նոր շտամների նկատմամբ, որոնք կարող են շատ ավելի մեծ վտանգ ներկայացնել նրանց համար, քան մարդկանց մեծամասնության համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է արյունաբան, ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օլգա Ալեշինան։

Կորոնավիրուսի ազդեցությունը արյունաբանական քաղցկեղով հիվանդների վրա գնահատվել է 2020 թվականին հայտնված CHRONOS19 ռեեստրի շնորհիվ։

«Այս ուսումնասիրությունը ցույց տվեց սարսափելի թվեր, հատկապես վաղ մահացությունը օնկոհեմատոլոգիական հիվանդների մոտ», – ասել է Ալեշինան՝ հավելելով, որ հիվանդների մոտ 20 տոկոսը մահացել է առաջին ամսվա ընթացքում, և դեպքերի 90 տոկոսում դրա պատճառը եղել է COVID-19-ը:

Բժշկի խոսքով՝ մահացության զգալի նվազում (մինչև 9 տոկոս) գրանցվել է Omicron-ի ընթացքում, այդ թվում պատվաստվելու արդյունքում։ Արյունաբանական ուռուցքաբանությամբ հիվանդների մոտ պատվաստանյութի հակացուցումներ չկան, պարզաբանել է նա, սակայն ոմանք ստիպված են այն հետաձգել քիմիաթերապիայի ակտիվ ընթացքի կամ փոխպատվաստումից հետո։

«Եթե համեմատենք ընդհանուր բնակչության մահացության մակարդակի հետ (ըստ տարբեր ռեգիստրների՝ COVID-19-ից մահացության մակարդակը Omicron-ի ժամանակ եղել է ոչ ավելի, քան 1 տոկոս), ապա հեմատոլոգիական ուռուցքաբանությամբ հիվանդների շրջանում մահացությունը 9 տոկոս է։ Սա խոսում է այն մասին, որ ուռուցքաբանական հիվանդների խումբն ամենախոցելին է COVID վարակի նկատմամբ»,- պարզաբանել է արյունաբանը։

Թեև կորոնավիրուսային վարակը դարձել է սեզոնային հիվանդություն, այնուհանդերձ, հեմատոլոգիական ուռուցքաբանությամբ հիվանդների համար այն կարող է շատ անգամ ավելի վտանգավոր լինել, քան մարդկանց այլ կատեգորիաների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

14:24 30.07.2025

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...

Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ Նավասարդյանին

14:12 30.07.2025

Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ Նավասարդյանին

Դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին՝ Արամ Նավասարդյանին՝ 2022 թվականին Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը վերդիկտը (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի որոշումը) հրապարակեց հուլիսի 30-ին: Դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 30.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Մանանդյան, Ղարիբջանյան, Հ. Հովհաննիսյան, Նորագավիթի 1-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբ

14:00 30.07.2025

Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբ

Հնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը նախկինում աշխարհում որևէ այլ մեկի մոտ չէր հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։ Հրատարակության համաձայն՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, սակայն […] ...

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

13:35 30.07.2025

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

13:22 30.07.2025

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...

BACK_TO_TOP