Վարչապետը հայտնեց, թե ինչն է փոխվել Հայաստանում վերջին 5 տարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Վարչապետը հայտնեց, թե ինչն է փոխվել Հայաստանում վերջին 5 տարում

15:42 17.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրության արդյունք չի նենգափոխվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում։

Վարչապետը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձեւավորված ինստիտուտները ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ միեւնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որեւէ սկզբունք: Նա ընդգծեց, որ խոսքի և հավաքների ազատությունը այդ ծանր իրավիճակում Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց:

«Ու չնայած այն բանին, որ խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց, եւ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեցին կառավարությունն ու խորհրդարանը:

Խորհրդարանի արձակումը դե յուրե ուժի մեջ մտնելուց երկու օր անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը, սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչեւ 4 կիլոմետր ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը:

Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը:

Փաշինյանն ընդգծեց, որ այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, եւ կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրցակցային:

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջ գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը: Եթե հեղափոխությունից առաջ ընտրությունները սովորաբար դառնում էին ներքին ճգնաժամերի պատճառ՝ դրանց արդյունքների նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառով, հեղափոխությունից հետո ընտրությունները կանխարգելում կամ հաղթահարում են ճգնաժամը, որովհետեւ քաղաքացիները որոշում կայացնելու եւ այդ որոշումները իրագործելու ոչ միայն տեսական, այլեւ գործնական հնարավորություն ունեն:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել, եւ, եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում»,- եզրափակեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

20:50 15.05.2025

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...

BACK_TO_TOP