23:26 18.10.2023
Մազաթափության աճը կարող է սկսվել գենետիկ նախատրամադրվածության, սթրեսի, հորմոնալ խանգարումների և այլ պատճառներով, զգուշացրել է մաշկաբան Տատյանա Պիչուգինան։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը մատնանշել է նաև անսպասելի կապը ճաղատության և սխալ սնվելու, մասնավորապես քաղցր գազավորված ըմպելիքի հանդեպ հետաքրքրվածության միջև։
Ըստ Պիչուգինայի՝ մարդը կարող է սկսել ճաղատանալ տարիքի հետ կապված փոփոխությունների, մազերի չորացման և հարդարման սարքերի հաճախակի օգտագործման, վարակիչ հիվանդությունների, վիտամինների պակասի կամ որոշակի դեղամիջոցներ ընդունելու պատճառով։
Մազերի վիճակի վրա ազդում է նաև վատ սնունդը։ Օրինակ՝ անառողջ սննդի նկատմամբ կիրքը (արագ սնունդ, քաղցր գազավորված ըմպելիք, պահածոներ) նույնպես ճաղատություն է հրահրում, պարզաբանել է Պիչուգինան։
2023 թվականին հրապարակվել են 18-45 տարեկան 1951 տղամարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքները։
Գիտնականները համեմատել են նրանց սովորությունները և պարզել, որ տղամարդկանց մոտ մազաթափությունը 30 տոկոսով ավելի հավանական է, եթե նրանք սովորություն ունեն օրական գազավորված ըմպելիք խմել (շաբաթական մինչև երեք լիտր):
Մասնագետը նշել է նաև, որ այս միտումը վերաբերում է ոչ միայն քաղցր գազավորված ըմպելիքներին, այլ նաև հյութերին, էներգետիկ ըմպելիքներին, քաղցր սպորտային կոկտեյլներին, քաղցր սուրճին և թեյին։ Եթե այս ըմպելիքների օգտագործումը հասնում է շաբաթական հինգ լիտրի, մազաթափության վտանգը աճում է մինչև 42 տոկոս:
Միևնույն ժամանակ, Պիչուգինան ավելացրել է, որ կարելի է հետևել քաղցր ըմպելիքների օգտագործման և ճաղատության օրինաչափությանը և կապին, սակայն հիմնարար հետազոտություն դեռ չի իրականացվել։
20:29 11.05.2025
Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 11.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանք եկեղեցումՆիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:02 11.05.2025
Իրանը դրական է գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններըԻրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել ավելի լուրջ մթնոլորտում, իրանական կողմը դրական է գնահատել խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր, քան նախորդ երեքը», – ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված […] ...
19:46 11.05.2025
Կուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին. ՊՆԿուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:28 11.05.2025
Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրաՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքը իր կառուցատարերով պոկվել և ընկել է […] ...
19:13 11.05.2025
Գերազանց առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասինՎաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […] ...