22:56 19.10.2023
Սպորտը կարող է երիտասարդների մոտ առաջացնել սրտի հանկարծակի կանգ, սակայն ֆիզիկական վարժությունները այս վիճակի պատճառը չեն, ասում են սրտաբաններ Ջոնաթան Քիմը և Լիլի Բարուշը: Նրանց կարծիքը մեջբերում է Men’s Health-ը։
Քիմը, ով մասնագիտացած է սպորտային բժշկության մեջ, բացատրել է, որ երիտասարդների մոտ սրտի հանկարծակի կանգը սովորաբար տեղի է ունենում սրտամկանի կառուցվածքային կամ ժառանգական անոմալիաների պատճառով: Նա ընդգծեց, որ հաճախ այդ արատներն իրենց չեն դրսևորում կյանքի ընթացքում և անտեսանելի են մնում անգամ մասնագիտացված հետազոտությունների ժամանակ։
«Հավատում եք, թե ոչ, սրտի հանկարծակի կանգը կարող է լինել պաթոլոգիայի առաջին դրսևորումը», – ասել է Քիմը:
Իր հերթին սպորտային սրտաբան Բարուշն ասել է, որ երբ սիրտը հանկարծակի կանգ է առնում, մարդն անմիջապես կորցնում է գիտակցությունը, հաճախ դա տեղի է ունենում ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Նրա կարծիքով, միայն սպորտը չէ, որ գրոհ է հրահրում, դրա վրա կարող են ազդել նաև մարմնի այլ գործընթացներ՝ ջրազրկում, էլեկտրոլիտների անհավասարակշռություն, կորտիզոլի կամ ադրենալինի ավելացում:
«Մենք հստակ պատասխան չունենք, թե ինչու է մարզանքը ռիսկային: Մենք կարծում ենք, որ դա բոլոր գործոնների համադրություն է»,- ասել է Բարուշը։
Սրտաբանը զգուշացրել է, որ սրտի հանկարծակի կանգը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և ցանկացած ապրելակերպի դեպքում, սակայն 40-ից բարձր տղամարդիկ ռիսկի տակ են:
Վտանգավոր վիճակը կանխելու համար նա խորհուրդ է տվել խորհրդակցել բժշկի հետ, եթե մարզվելը կամ այլ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը առաջացնում է գլխապտույտ, կրծքավանդակի ցավ կամ գիտակցության կորուստ:
19:46 11.05.2025
Կուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին. ՊՆԿուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:28 11.05.2025
Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրաՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքը իր կառուցատարերով պոկվել և ընկել է […] ...
19:13 11.05.2025
Գերազանց առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասինՎաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […] ...
18:55 11.05.2025
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու […] ...
18:42 11.05.2025
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում. ՓաշինյանՔաջարանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:35 11.05.2025
ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլըՕմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ […] ...