Ավելի քան 50 մարդ է զոհվել Գազայի հարավային հատվածին իսրայելական հարվածների հետևանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Ավելի քան 50 մարդ է զոհվել Գազայի հարավային հատվածին իսրայելական հարվածների հետևանքով

09:49 24.10.2023

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների տների վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

«53 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ բնակավայրերի տների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով», – ասել է հեռուստաալիքի աղբյուրը:

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը՝ կապված կողմերի տարածքային շահերի հետ, երկար տասնամյակներ շարունակ լարվածության և կռվի աղբյուր է տարածաշրջանում։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Մի քանի օրվա ընթացքում իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի հետ սահմանի մոտ գտնվող բոլոր բնակեցված տարածքները և սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, ավելի քան 15 հազարը վիրավորվել են։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, մահացել է ավելի քան 1,3 հազար մարդ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ մոտ 150 իսրայելցի կարող է գերության մեջ լինել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում կա մոտ 200-250 բանտարկյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

19:45 23.05.2025

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

19:40 23.05.2025

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն: 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը: Դա թույլ կտա Մոդրիչին Մունդիալ-26-ին մոտենալ լավ մարզավիճակում: Ավելի վաղ լեգենդար խորվաթը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալու մասին: ...

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

19:33 23.05.2025

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

19:28 23.05.2025

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

Նանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […] ...

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

19:22 23.05.2025

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

19:19 23.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...

BACK_TO_TOP