16:23 25.10.2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետևելու կարևորությունը։ Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատում ենք, որպեսզի մեղմենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետևանքները, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամիսներ շարունակ գտնվում էին անօրինական շրջափակման մեջ»,- ասաց Կանադայի արտգործնախարարը։
Նա հավաստիացրեց, որ շարունակաբար աշխատում են, որպեսզի հակամարտության համար բանակցությունների միջոցով գտնվի տևական լուծում։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ Կանադան և ամբողջ աշխարհը ցույց տան իրենց աջակցությունը հայ ժողովրդին՝ 1915 թվականի ցեղասպանության հետևանքները կրած անձանց սերունդներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հեռացած համայնքներին, ինչի արդյունքում այժմ առաջացել է մարդասիրական ճգնաժամ։
«Կանադան ավելացնում է Լեռնային Ղարաբաղից հեռացած անձանց համար նախատեսված մարդասիրական աջակցությունը՝ ընդհանուր գումարը հասցնելով 3,9 միլիոն դոլարի։ Դրա մեջ մտնում է լրացուցիչ մեկ միլիոն դոլարի ֆինանսավորումը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ ուղղված մարդկանց կյանքեր փրկելուն։ Եվս 2,5 միլիոն դոլարի ֆինանսավորում ԿԽՄԿ-ին, որը կօգնի մեղմել տառապանքն ու հրատապ խնամք կազմակերպել նրանց համար, ովքեր այս պահին դրա կարիքն ունեն, ովքեր հանգամանքների բերումով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ հարյուրամյակներ շարունակ այն համարելով իրենց հայրենիքը»,- նշեց Ջոլին։
Կանադայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ վաղը կմեկնի Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու մարդասիրական ճգնաժամով պայմանավորված իրավիճակին, կհանդիպի տեղահանված ընտանիքներին՝ նրանց առնչվող հարցերը քննարկելով ՏԻՄ ղեկավարների հետ։
«Կանադայի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է ժողովուրդների միջև խորը կապերի վրա։ Ավելի քան 60 հազար հայկական ծագում ունեցող անձինք Կանադան համարում են իրենց հայրենիքը։ Կանադայի հայկական համայնքը բավականին աշխույժ է ու դինամիկ։ Այն էական ներդրում ունի Կանադայի քաղաքների, այդ թվում Մոնրեալի հասարակական կյանքում։ Մեր երկիրը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական նկրտումներին և պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Այսօր կարևոր հանգրվան է Կանադայի և Հայաստանի հարաբերություններում, քանի որ Երևանում պաշտոնապես բացվում է Կանադայի նոր դեսպանատունը։ Այդ խոստումը հայ ժողովրդին տվել ենք դեռ անցյալ տարի և հիմա ուրախությամբ կատարում ենք։ Դեսպանատան աշխատանքների շրջանակում կանադացի դիվանագետներ կժամանեն Հայաստան, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի խորանան և աջակցենք ձեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին»,- եզրափակեց Կանադայի արտաքին գործերի նախարարը։
10:50 12.05.2025
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:43 12.05.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպքՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...
10:35 12.05.2025
Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:27 12.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...
10:06 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը ՔաջարանումՍյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...
10:00 12.05.2025
Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքովԳազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...