14:09 30.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում:
Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին՝ որպես նախագահ:
ԿԳՄՍ փոխնախարարը ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ, Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական համալսարանի միջին մասնագիտական քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հենակետային վարժարան:
Արաքսիա Սվաջյանը շրջել է լսարաններով, հետևել մասնագիտական առարկաների դասընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, ինչպես նաև հետաքրքրվել սովորողներից, թե ստացած կրթությունը բավարար համարո՞ւմ են՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:
Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:
Նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:
12:21 27.06.2025
Մարաշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող կնոջ․ հայտնաբերվել է 40 փաթեթՀունիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի Այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13.40-ին Նորքի Այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ` տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն […] ...
12:16 27.06.2025
Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան ԱրաբիայումԱմերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է sport.es-ը: Աղբյուրի համաձայն՝ «Ալ Հիլալի» նախագահն այժմ ԱՄՆ-ում է և ծրագրում է հանդիպել արգենտինացու հոր՝ Խորխե Մեսսիի հետ: Սաուդյան ակումբի ղեկավարը մտադիր է գնահատել հնարավոր տրանսֆերի շանսերը, հետո նոր առաջարկ անել ֆուտբոլիստին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի գործող պայմանագիրն ուժի […] ...
11:50 27.06.2025
Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...
11:40 27.06.2025
Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում էՄերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...
11:31 27.06.2025
Ալոնսոյի պատասխանը ԼապորտայինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...