ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին

16:56 20.03.2018

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը զեկույց է հրապարակել Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության հետևանքով այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն:

«Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության տևական շարունակությունն այդ երկրում հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ նախագահի հրամանագրերը խոսում են իշխանության չարաշահման և իշխանության համար ոչ ձեռնտու տեսակետներն արմատախիլ անելու ձգտման մասին»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունն արվել է 2017 թվականի ընթացքում Թուրքիայի տարածքում իրավիճակը վերլուծելու արդյունքում:

Մասնավորապես նշվում է, որ այդ երկրում խախտվել են քաղաքացիների «աշխատանքի, ազատ տեղաշարժման իրավունքները», նշվում է նաև, որ երկրում գերակշռել են «քաղաքացիների հալածանքը, վատ վերաբերմունքը, կամայական ձերբակալությունները, ցույցերի կազմակերպման ու տեսակետների ազատ արտահայտման իրավունքի խախտումները»: 

ՄԱԿ-ի մասնագետները նշել են, որ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումները պետք է համապատսախանեն որոշակի չափանիշների և սահմանված լինեն կոնկրետ ժամանակահատվածի համար: Նրանք կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ամբողջությամբ դադարեցնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, վերականգնել բոլոր ենթակառուցվածքների աշխատանքը, չեղարկել արտակարգ դրության ժամանակահատվածում տարածված բոլոր հրամանագրերն ու փոխհատուցել իրավունքների խախտման ենթարկված քաղաքացիներին:

ՄԱԿ-ի այս հայտարարությանն անմիջապես հետևել է Թուրքիայի ԱԳՆ պատասխան հայտարարությունը:

Երկրի արտաքին գերատեսչությունն անհեթեթ ու կողմնակալ է անվանել կառույցի կողմից պատրաստված զեկույցը՝ հայտարարելով, որ զեկույցը պատրաստողները հաշվի չեն առել Թուրքիային սպառնացող ահաբեկչական վտանգը:

«Ինչպես արդեն պարզ էր դարձել նախկին հայտարարություններից, Գերագույն հանձնակատարը փաստաթուղթը ստորագրելիս կորցրել է Թուրքիայի հանդեպ օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: Նրանց հրապարակած վերջին հայտարարությունը ահաբեկչական խմբավորումների տեսակետի հետ համընկնող, չհիմնավորված մեղադրանքներ էր պարունակում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին թուրք զինվորականները փորձել էին պետական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: Հիմնական գործողությունները ծավալվել էին Ստամբուլում և Անկարայում: Բախումների հետևանքով զոհվել էր 250 մարդ, ավելի քան 2000-ը՝ վիրավորվել: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձ կազմակերպելու համար մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: Հեղաշրջման փորձի իրագործման կասկածանքով Թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, 140 հազարից ավելին ազատվել է աշխատանքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

18:25 23.08.2025

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

18:20 23.08.2025

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

18:12 23.08.2025

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...

SHANTNEWS

18:00 23.08.2025

SHANTNEWS

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

17:48 23.08.2025

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

Գերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

17:37 23.08.2025

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...

BACK_TO_TOP