Ադրբեջանի պահանջով Երասխում մետաղաձուլական գործարան չի կառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+16.77 oC

Ադրբեջանի պահանջով Երասխում մետաղաձուլական գործարան չի կառուցվի

22:15 31.10.2023

Ադրբեջանի սահմանից ոչ հեռու՝ Երասխի մոտ կառուցվող մետաղաձուլական գործարանը տեղափոխվելու է այլ վայր: Տեղեկությունն այդ մասին այսօր պաշտոնապես հաստատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ինչո՞ւ են տեղափոխում, որքանո՞վ են հիմնավոր Բաքվի մեղադրանքները միջազգային նորմերի տեսակետից, և ինչո՞ւ է Հայաստանը կատարում Ադրբեջանի պահանջը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հիշեցնեմ՝ այդ գործարանը կառուցվում էր ամերիկյան ներդրումներով, մոտ 70 մլն դոլար ներդրում է ենթադրում նախագիծը:

Նման սկզբունքով գործող գործարան կա հենց Բաքվի ներսում, հարևանությամբ՝ ընդամենը հաշված մետր հեռավորության վրա, բնակելի տներ կան, և դա Ադրբեջանի իշխանություններին բոլորովին չի մտահոգում:

Ադրբեջանը գիտակցում էր, որ Հայաստանում կառուցվող այդ գործարանը կարող է գանձարան ուղղվող գումարների կայուն աղբյուր դառնալ, այդպիսով օգնել Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանվածությանը: Նաև փորձում էին ստիպել ամերիկացի ներդրողներին հրաժարվել այդ նախագիծը ֆինանսավորելուց:

Իսկապես կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանը՝ հակառակ նրան, որ որևէ սխալ բան չի արել, կատարում է Ադրբեջանի պահանջը:

Բայց պետք է նկատի ունենանք, որ այս դեպքում է թե ՀՀ կառավարությունն է այս որոշումը կայացրել, այլ մասնավոր ընկերությունը, որը մտահոգված է իր ներդրումներով:

Պաշտոնապես հաստատվեց, որ գործարանը տեղափոխվում է, բայց կարևոր է նշել, որ այդ վայրից ոչ շատ հեռու է տեղափոխվում. եղած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ գործարանը կկառուցվի Արարատ քաղաքի արվարձանում և կրկին կնպաստի այդ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող  շրջանի ամրապնդմանը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP