22:59 31.10.2023
2024 թվականի պետական բյուջեի նախագծով հաստատվել են ոլորտի հիմնական 5 թիրախներին վերաբերող չափաքանակներ, ըստ որոնց՝ պետական բյուջեն կազմում է 5 միլիարդ 102 միլիոն դրամ, որից նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար նախատեսված է 292 միլիոն դրամ: Այդ միջոցներով կմշակվի 25 քաղաքաշինական նորմ: Այդ մասին տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 31-ին կայացած Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ ծրագրով քաղաքաշինական ծրագրային տարածական պլանավորման փաստաթղթերի համար նախատեսված է 240 միլիոն դրամ, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորել Լոռու եւ Կոտայքի մարզերի տարածական պլանավորման փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը՝ Լոռու մարզի 63 եւ Կոտայքի մարզի 69 բնակավայրերի համար:
Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովման համար հատկացված է 2 միլիարդ դրամ, որով նախատեսվում է սկսել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները, որի համար ներկայումս ընթանում է շինարարական աշխատանքների մրցույթի գործընթացը: Նույնը նախատեսվում է նաեւ Աշոցքի համար: Արմեն Ղուլարյանի խոսքով շենքերի եւ շինությունների մատչելիության եւ անձնագրավորման ծրագրի համար նախատեսված է 75 միլիոն դրամ: Միջոցառման ընթացքում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի եւ մարզերի 25 կարեւորագույն նշանակության օբյեկտների, շենքերի տեխնիկական վիճակի հետաքննության եզրակացությունների եւ շենքերի անձնագրերի ձեռքբերում:
Աղետի գոտու բնակավայրերի հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատելու եւ քաղաքաշինական միջավայրի վերականգնման ծրագրի համար նախատեսվել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2027 թվականը:
Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործողությունների համար նախատեսված է 687 միլիոն 399 հազար դրամ, կարողությունների զարգացման համար՝ 7,6 միլիոն դրամ:
Պատգամավոր Դավիթ Առուշանյանը հետաքրքրվել է, թե ժամանակավոր կացարաններից քաղաքացիներին դուրս բերելու համար ինչ է նախատեսվում 2024 թվականին եւ այդ ուղղությամբ ինչ փոփոխություններ կան:
«1 միլիարդ 400 միլիոն դրամով պետք է լուծվի 186 ընտանիքի բնակարանների գնման վկայականների հարցը, ինչպես նաեւ մեկ սենյականոց բնակարաններում եւ վարձակալական հիմունքներով ապրող ընտանիքների խնդիրները: 2025 թվականին նախատեսված է 2,5 միլիարդ դրամ, 2026 թվականին՝ 2,1 միլիարդ, այսինքն՝ մինչեւ 2027 թվական նախատեսվում է ավարտել 1089 ընտանիքի խնդիր»,- ասել է Արմեն Ղուլարյանը:
Նրա տեղեկացմամբ Քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հետ միասին մշակում է վթարային շենքերի վերաբերյալ համապատասխան որոշումներ եւ ուսումնասիրություններ, որոնց վերջնահաշվարկի մասին կբարձրաձայնեն առաջիկայում:
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...