15:48 03.11.2023
Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները, մենք կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ավանդական մեր գործընկերների՝ Ռուսաստանի Դաշնության հետ, ում հետ մենք բազմաթիվ և կրկին բազմաոլորտ կապերով ենք կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կան որոշ խնդիրներ այս՝ ՌԴ հետ հարաբերություններում. մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ, Ռուսաստանի Դաշնությունում նույնպիսի վերաբերմունք կա: Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք, զանազան մեդիա եթերներում և այլն:
Բայց սա երկար պատմություն է, սա առանձին թեմա է: Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ հարթել և բարեկամաբար, գործընկերաբար առաջ շարժվել: Սա է մեր դիրքորոշումը, մենք աշխատում ենք այս ուղղությամբ և հուսանք կստացվի: Անշուշտ, արտաքին հարաբերությունների ոլորտում ոչինչ մեկ կողմից կախված չէ. յուրաքանչյուր բան կախում ունի մյուս կողմից»,-ասաց նա:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...