23:08 11.11.2023
Ալ-Քասամ բրիգադների (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւ) խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը խոցել է ավելի քան 160 իսրայելական զինտեխնիկա անկլավում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկից ի վեր: Ուբեյդայի կոչը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
«Մենք հաստատում ենք հակառակորդի ցամաքային ագրեսիայի սկզբից ի վեր սիոնիստական ավելի քան 160 միավոր ռազմական տեխնիկայի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, այդ թվում՝ ավելի քան 25 միավոր՝ վերջին 48 ժամվա ընթացքում»,- ասել է Ուբեյդան։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից՝ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել։ Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, ավելի քան 5 հազարը վիրավորվել է։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Մի քանի օրվա ընթացքում իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի հետ սահմանի մոտ գտնվող բոլոր բնակեցված տարածքները և սկսեցին ավիահարվածներ հասցնել գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։ Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, ավելի քան 27,4 հազար մարդ վիրավորվել է։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...