18:23 14.11.2023
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկումը այս տարի ընդգրկել է քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի ու կինոյի ավանդույթներին, արդի միտումներին։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ֆրանսերենի ուսուցումը: Այս համատեքստում մասնակիցները 2023 թվականի հունիսից Երևանում և Գյումրիում ուսումնասիրում են ֆրանսերեն։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, նախագծի ղեկավար դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական և Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը, ֆրանսերենի ուսուցիչ Էլեն Օհանջանյանը, «Miassine» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարանջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության կարևորությանը: Նրա ընդգծմամբ՝ հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի խոր արմատներ, որին առավել դրական լիցքեր են հաղորդում մշակույթի ոլորտում փոխհամագործակցությանն ուղղված քայլերը: Նրա համոզմամբ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը բոլոր հնարավորություններն ունի կրթական գործընթացներն ապահովվելու եվրոպական չափանիշներով:
«Անչափ կարևորում եմ այս բուհի բոլոր գործընթացները ու փոխհամագործակցությանն ուղղված քայլերը, որոնցից է նաև «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի իրականացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր նախագծերը, մասնավորաբար՝ վարպետության դասերը, երիտասարդ արվեստագետների փոխանակման և համագործակցությանն ուղղված այլ ծրագրերը հնարավորություն են ընձեռելու մեր երիտասարդներին կատարելագործելու իրենց մասնագիտական վարպետությունն ու հաջողությունների հասնելու հեղինակավոր տարբեր հարթակներում ևս»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ խրախուսելով բուհի ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացման հարցում չսահմանափակվել առկա հնարավորություններով, այլ լայնացնել համագործակցության շրջանակն արտերկրի գործընկերների հետ: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆրանսերեն լեզվի իմացությունն ու հորդորել առավել ջանասիրաբար ուսումնասիրել այն:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի նշմամբ՝ ֆրանսերենը բուհ բերելը, ինչպես նաև իր ղեկավարած հաստատությունը ֆրանկոֆոն երկրների բուհերի շարքում դասելը երազանք է եղել, սակայն այժմ այս ուղղությամբ արվում են գործնական քայլեր. «Սեպտեմբերից սկսած՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդվում է ֆրանսերեն: Հասցրել ենք ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր՝ Ռումինիա ուղարկել մեր ուսանողներին` փորձի փոխանակման համար: Իսկ ինչ վերաբերում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցին», ապա նշեմ, որ հաջողված նախագիծ է և ունի կիրառական շատ մեծ նշանակություն ու կարևոր նպատակներ»։
Նշենք, որ 2023 թ․ հոկտեմբերից մինչև 2024 թ. ապրիլ հայ երիտասարդ արտիստների հետ աշխատելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն արտիստներ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը և Ռումինիայից՝ Ստեֆանա Սամֆիրան: Յուրաքանչյուր արտիստ արվեստանոցում կաշխատի երկու շաբաթ։ Ապրիլին հնգամսյա աշխատանքը բեմադրության տեսքով կիրականացնի Ռումինիայից հրավիրված արտիստ Ստեֆանա Սամֆիրան: Մասնագիտական ոլորտում և ֆրանսերենի ուսուցման հարցում մեծ հաջողություններ գրանցած 10 ուսանողներ նախագծի ավարտին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի «JLMB» ստուդիայում:
Ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...