16:17 21.11.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով։
Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի արդյունավետ իրականացման շրջանակում։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, նշել, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս դպրոցական տարիքից ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ:
«Արհեստական բանականությունը հզոր գործիք է, որը կարող է ստեղծել և՛ բարիք, և՛ չարիք: Եթե դպրոցից սկսենք ճիշտ ուղղորդել աշակերտներին՝ արհեստական բանականության կիրառմամբ դրական արդյունքներ ունենալու նպատակով, զգալի ռիսկեր կարող ենք նվազեցնել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել FAST հիմնադրամին նախաձեռնության համար։ Միասնաբար կփորձենք կիրառական խնդիրները հասցնել դպրոց, որպեսզի արդյունքները լինեն ավելի շոշափելի»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և հույս հայտնել, որ ցանկալի արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում։
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է այս համագործակցությունը և նշել, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար շատ կարևոր են տեխնոլոգիաների զարգացումը՝ միջազգային ասպարեզում մրցունակ լինելու համար։
«Արհեստական բանականությունն այդ տեխնոլոգիաներից մեկն է, որի մեջ ճիշտ ներդրում կատարելու դեպքում մենք կարող ենք հաջողության հասնել։ Այդ նպատակով շատ կարևոր է ոլորտային կազմակերպությունների և կրթական համակարգի համագործակցությունը, որպեսզի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտները նաև հնարավորություն ունենան լուծել իրական խնդիրներ և աշխատանքային պրակտիկա անցնել այդ կազմակերպություններում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մի քանի տարի հետո կունենանք հազարավոր ԱԲ մասնագետներ, ովքեր իրական փոփոխություն կբերեն երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Արմեն Օրուջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցների շրջանում։
«Չափազանց կարևորում ենք այն օժանդակ ծրագրերը, որոնք օգնում են պետական քաղաքականությունն ավելի հասցեական և թիրախային իրականացնել»,- ասել է նախարարի տեղակալը:
Հուշագիրը նպատակ ունի ապահովել արհեստական բանականության ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապի ապահովումը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը:
FAST-ը «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության հետ։ Մեկնարկը տրվել էր 2022-ին, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ արդեն ներդրվել 16 դպրոցական ծրագրերում։
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...