Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.04 oC

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը

19:11 21.11.2023

Նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։
Բացման խոսքով հանդես է եկել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և երկարատև համագործակցության, նաև Ծրագրի շրջանակում Ոստիկանական գվարդայի օրենքին հատուկ ուշադրություն դարձնելու համար, ինչը թե՛ օրենսդրության ընդունման, թե՛ պրակտիկ փոփոխությունների իրականացման տեսանկյունից նախանշում է օրենքի հաջող ընթացքը։
Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք առանցքային ուղղությունների՝ Ոստիկանական գվարդիայի կարգավիճակի, լիազորությունների նախանշման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։
Նա անդրադարձել է Ոստիկանական գվարդիայի մասին օրենքում նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման նոր գլխին, ինչը սահմանում է ունիվերսալ կարգավորումներ ոստիկանի կողմից հարկադրանքի, այդ թվում՝ ուժի կիրառման կամ զենքի գործադրման տեսանկյունից։
Խոսելով հավաքների ազատության իրավունքի իրացման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից թե՛ ոստիկանների կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, թե՛ նաև քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման տեսանկյունից անհրաժեշտ երաշխիքների հստակ բալանսավորում է պետք, որը հետագայում երկու կողմից էլ կբացառի տարբեր խախտումների ռիսկերը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև փորձագետներին՝ եվրոպական լավագույն փորձը ներդնելու, մի շարք չափանիշներ ֆիլտրելու և դրանք Ոստիկանական գվարդիայի մասին օրենքի շրջանակում ներկայացնելու համար։
Ելույթ է ունեցել նաև Մաքսիմ Լոնգանգեն: Նա շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Նա ընդգծել է հանդիպման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և մշակել միջազգային չափանիշներին առավել համապատասխան «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենք։
Խոսելով Ծրագրի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մասին՝ նա առանձնացրել է հատկապես հավաքների ազատության և այլ իրավունքների ապահովումը, նաև Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը, համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Օրենքի ընդհանուր դրույթները, Ոստիկանական գվարդիայի լիազորությունները, մասնավորապես՝ հարկադրանքի կիրառման, ուժային միջոցների գործադրման առանձնահատկությունները, անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները։
Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանն անդրադարձել են նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հետ կապված դատական երաշխիքներին, Ոստիկանական գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և վերապատրաստումների հարցերին։
Հանդիպման ավարտին Ոստիկանության գվարդիայի կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներից բացի քննարկվել են հարակից իրավական ակտեր։
Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Սա քննարկումների շարքի առաջին միջոցառումն էր։ Նոյեմբերի 23-ին տեղի կունանա քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ նոյեմբերի 30-ին՝ Աժ-ի պատգամավորների հետ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

20:48 20.05.2025

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

20:38 20.05.2025

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

20:31 20.05.2025

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:30 20.05.2025

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

20:25 20.05.2025

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...

Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

20:15 20.05.2025

Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 1910 միավորով 24-րդն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10380), երկրորդ տեղ է բարձրացել Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8850)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու տեղով և այժմ 40-րդն է։ Նա ունի 1380 […] ...

BACK_TO_TOP