Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ

11:05 01.12.2023

ՉԺՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները՝ մանրամասնելով նաև նախատեսվող ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և ընդգծել երկու երկրների միջև քաղաքակրթական կապի ու ընդհանրությունների կարևորությունը։

Շեն Բեյլին նշել է, որ թեև իրենց կառույցը Հայաստանի հետ ուղիղ համագործակցություն չունի, սակայն վստահ է, որ տվյալ հանդիպումը հայկական կողմի հետ համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նոր խթան կհանդիսանա։

Վերջինիս խոսքով՝ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների առանցքում երեխաներին և երիտասարդներին ցերեկային ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապի ստեղծումը։ Շուրջ 90,000 քառ․ մ տարածք ունեցող կենտրոնը երեխաների դաստիարակման և զարգացման ամենամասշաբային համալիրն է․ այն սպասարկում է տարեկան միջինում 1 մլն երեխայի։ Կառույցը շուրջ 1000 աշխատակից ունի, տրամադրում է հարյուրավոր ծառայություններ՝ շաբաթական շուրջ 6000 երեխայի։

Նախարար Մկրտչյանի հետ զրույցում Շեն Բեյլին նշել է, որ հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին, ինչպես նաև դիտարկել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համատեղ հուշագիր կնքելու հնարավորությունը, որը թույլ կտա նախատեսվող համագործակցությունը դարձնել առավել համակարգված և կառուցողական։

Տիկին Բեյլին պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համագործակցել հայկական մասնավոր հիմնադրամների հետ։

Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին և առանձնահատկություններին, շփվել նրանց հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

16:35 21.05.2025

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

16:27 21.05.2025

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

16:18 21.05.2025

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

Մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

16:10 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց

16:03 21.05.2025

Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

15:55 21.05.2025

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...

BACK_TO_TOP