Նիդերլանդների տեղական մարմինների ընտրություններին հայ թեկնածուներ են մասնակցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Նիդերլանդների տեղական մարմինների ընտրություններին հայ թեկնածուներ են մասնակցում

19:00 21.03.2018

Նիդերլանդների տեղական մարմինների ավագանու այսօր անցկացվող ընտրություններին նաև հայ թեկնածուներ են մասնակցում: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Աշոտ Կնյազյանը: Նրա փոխանցմամբ՝ արդեն հայտնի են թվով 13 առաջադրված թեկնածունների անունները:

«Առայժմ հայտնի են, որ նիդերլանդական տարբեր կուսակցությունների կազմում՝ Ալկմարի, Առնեմի, Թվենթեի, Ալմելոյի, Ամերսֆորտի, Ամստելվենի. Ամստերդամի, Հաագայի, Էնկհաուզենի, Մաաստրիխտի քաղաքապետարանների ավագանու կազմավորման համար իրենց թեկնածությունն են առաջադրել մեր հայրենակիցներ Սեպուհ Աբրահամյանը, Դալար Լազարյանը, Սևակ Կասպարյանը, Տալին Արժեկյանը, Ռոբին Գելիջին, Գայանե Վարդանյանը, Մարիա Թաթարյանը, Տավրոս Ասլանյանը, Նիսան Սարիքան, Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Մերի Շաբոյանը, Ջանիկ Դանիելյանը»,- ասաց Աշոտ Կնյազյանը:

SHANTNEWS-ին Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը ասաց, որ հավանականությունը մեծ է, որ թեկնածուների կեսից ավելին ընտրվի ավագանու կազմում:

«Կա 13 թեկնածու, մեկը`Մարիան, չի ցանկանում ընտրվել, երկուսը հաստատ ընտրվելու են՝ նկատի ունենալով իրենց կուսակցության շանսերը և իրենց տեղը ցանկի հորիզոնականում։ Չորս թեկնածու միջին հորիզոնականում են, բայց այդ համայնքներում ապրում են շատ հայեր և կարող են հօգուտ նրանց (անհատական) քվեարկել։ Իմ կարծիքով՝ 5-6 թեկնածու կհավաքի բավարար ձայներ, գուցե ավելին, դա հայտնի կդառնա, երբ վերջնական արդյունքները հրատարակվեն»,- ասաց Մաթո Հախվերդյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

14:10 16.05.2024

Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։ Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում […] ...

Շարունակվում է Երևանում անցկացվող ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

14:02 16.05.2024

Շարունակվում է Երևանում անցկացվող ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Այսօր՝ մայիսի 16-ին, շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են […] ...

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

13:56 16.05.2024

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։ ...

Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

13:48 16.05.2024

Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։ Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների […] ...

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

13:35 16.05.2024

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […] ...

Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ

13:31 16.05.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կառավարության պատվիրատվությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթղթի մշակմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, […] ...

BACK_TO_TOP