ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը

17:30 02.12.2023

ԱԳՆ-ն ամփոփել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։
Արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշված է. «Նախարար Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։
Նախարար Միրզոյանն ունեցել է ավելի քան քսան հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ երկրների ԱԳ նախարարների հետ, այդ թվում՝
ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև 2024 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Մալթայի արտաքին գործերի նախարարի հետ.
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի, ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցչի, ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԵՄ անդամ երկրներից Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՌԴ, Անդորրայի, Լիխտենշտայնի, Չեռնոգորիայի ԱԳ նախարարի հետ։
Տեղի է ունեցել նաև ԱԳ փոխնախարարի հանդիպումը Կանադայի գործընկերոջ հետ։
Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են այն մարտահրավերները, որոնց բախվում է ՀՀ-ն, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքները»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

20:59 21.05.2025

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

20:39 21.05.2025

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...

Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը

20:26 21.05.2025

Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը

Շվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

20:13 21.05.2025

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...

SHANTNEWS

20:00 21.05.2025

SHANTNEWS

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

19:58 21.05.2025

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...

BACK_TO_TOP