Իսրայելի բանակը հայտարարել է, որ աշխատում է ՀԱՄԱՍ-ի պատանդներին վերադարձնելու ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Իսրայելի բանակը հայտարարել է, որ աշխատում է ՀԱՄԱՍ-ի պատանդներին վերադարձնելու ուղղությամբ

22:51 02.12.2023

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ Իսրայելը կենտրոնացած է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու և ավելի շատ պատանդների վերադարձի համար պայմաններ ստեղծելու վրա, հաղորդում է Times of Israel-ը:

Ըստ հրապարակման՝ Հալևին և Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բարը ստուգել են հարավային հրամանատարությունը Իսրայելի հարավում գտնվող Բերշեբա քաղաքում և հաստատել Գազայի հատվածում իսրայելական ցամաքային հարձակման պլանները։

«Մենք կենտրոնացած ենք ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը շարունակելու և լրացուցիչ պատանդների վերադարձի համար պայմաններ ստեղծելու վրա», – մեջբերում է թերթը Հալևիի խոսքերը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի ժամկետն ավարտվել է ուրբաթ առավոտյան, և պաշտոնապես երկարաձգման մասին ոչինչ չի հայտարարվել։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դադար է տվել ռազմական գործողություններին և կրակ բացել Իսրայելի տարածքի վրա, իսկ իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

21:17 21.05.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

21:11 21.05.2025

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

20:59 21.05.2025

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

20:47 21.05.2025

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է […] ...

BACK_TO_TOP