Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամության խումբն այցելել է Սիրիայում ՀՀ դեսպանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամության խումբն այցելել է Սիրիայում ՀՀ դեսպանություն

19:43 21.03.2018

Մարտի 20-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն ընդունեց ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի նախագահ Արիսյանը խմբի անդամների անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ մաղթելով նրան հաջողություններ իր պաշտոնավարման ընթացքում: ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մրջանին իր հերթին շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք էլ ավելի կամրապնդեն Հայոց պետականությունը:

Իր խոսքում դեսպան Փոլադյանը սիրիացի պատգամավորներին ներկայացրեց նոր Սահմանադրության համաձայն ՀՀ քաղաքական համակարգում սպասվող բարեփոխումները և երկրի բարձրաստիճան ղեկավարության լիազորությունները: Դեսպանը հյուրերին համառոտ ներկայացրեց նաև ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, որպես քաղաքական գործիչ, դիվանագետ և մտավորական՝ վստահեցնելով, որ նոր նախագահի պաշտոնավարումը էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական բարեկամությունը:

Այնուհետ, դեսպան Փոլադյանն անդրադարձավ հայ-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և հայ ազգը մշտապես երախտագիտությամբ է հիշում այն մարդասիրական վերաբերմունքը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տնտեսական և մշակությաին ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

18:25 23.08.2025

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

18:20 23.08.2025

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

18:12 23.08.2025

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...

SHANTNEWS

18:00 23.08.2025

SHANTNEWS

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

17:48 23.08.2025

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

Գերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

17:37 23.08.2025

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...

BACK_TO_TOP