14:28 05.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի երկու բնակիչների դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների նախաքննությունը։
Դեպքերից մեկի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 32–ամյա բնակիչը, 2023թ. օգոստոսի 7-ին քրոջ ամուսնու տանը մասնակցելով քրոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված արարողությանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս ամուսնու հետ և հեռացել: Որոշ ժամանակ անց վերադառնալով՝ 32–ամյա տղամարդը նշված տան դիմաց շարունակել է վիճաբանությունը, որի ընթացքում սուր ծակող-կտրող առարկայով հարվածել է քրոջ ամուսնու որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Մյուս դեպքի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ 2023թ. ապրիլի 30-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում տեղի ունեցող մկրտության արարողության ժամանակ, Արմավիրի մարզի 23 և 38–ամյա բնակիչները զրուցել են կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում երիտասարդը դիտողություն է արել 38–ամյա տղամարդուն, և նրանց խոսակցությունը վերաճել է վիճաբանության։ Այնուհետև տեղափոխվելով նշված սրահից մոտ 100 մետր հեռավորությամբ գործող մարզասրահի մոտ՝ 23–ամյա երիտասարդը, մի խումբ անձանց հետ, և 38–ամյա տղամարդը, իր 27–ամյա եղբոր և մի խումբ անձանց հետ, կատարել են խուլիգանություն՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, խախտելով հարակից շենքերի բնակիչների անդորրը, խափանելով մկրտության արարողությունը և խոչընդոտելով հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը։
Կողմերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում 27–ամյա երիտասարդը դանակի գործադրման սպառնալիքով կատարել է խուլիգանություն, այնուհետև դիտավորությամբ հարվածել է 23–ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա եղբայրներից մեկին՝ Արմավիրի մարզի 38–ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 27–ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 23–ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Երկու դեպքերով, վերոնշյալ 4 մեղադրյալների մասով, նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Նշված երկրորդ դեպքով մի խումբ այլ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խուլիգանությանը մասնակից անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...