14:57 07.12.2023
Ազգային ժողովի` դեկտեմբերի 7-ի հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:
Խորհրդարանը շարունակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկումը:
Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ ուղղված համակարգային պայքարին, հայտարարագրերին առնչվող խնդիրներին, հայտարարագրման պատշաճ ինստիտուտի ներդրմանը, հանձնաժողովի գործունեության թերացումներին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթում նշել է, որ նախորդ չորս տարիների ընթացքում թեկնածուն, ցուցաբերելով կամք եւ վճռականություն, փորձ է արել կայացնել ինստիտուտը: Նրա խոսքով իշխանության շահագրգռվածության նպատակն է քողարկել բարձր պաշտոնատար անձանց կողմից հնարավոր բացահայտման ենթակա խախտումները՝ մերժելով Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ ցանկացած ընտրական գործընթացի տրամաբանությամբ ցանկանում են հասկանալ՝ ինչպե՞ս է աշխատել իրենց կողմից ընտրված թեկնածուն, քանի որ դրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում: «Եվ քաղաքական անգրագիտության դրսեւորում է ասել, որ սա քաղաքական ճնշում է: Կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական առաքելության հենասյուներից մեկն է: Չափազանց շատ ենք գնահատում այս մարմինը, եւ այս քննարկումն էլ մեր սրտացավության դրսեւորումն է, որովհետեւ այստեղ քննարկում ենք նաեւ մեր ընտրությունը, ինքներս մեզ: Եթե քննադատում ենք, ուրեմն քննադատում ենք նաեւ ինքներս մեզ. դա է ժողովրդավարության դրսեւորումը»,- ասել է Հայկ Կոնջորյանը: Նա հավելել է, որ իշխանությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական պատասխանատվություն կրող գլխավոր սուբյեկտն է: «Մեզանից բացի բոլոր այն ինստիտուտները, որոնք եւս ունեն հանրային պաշտոններ, եւս կրում են այդ պատասխանատվությունը, եւ պատասխանատվության վերաբերյալ հարցադրումներն օրինաչափ են»,- եզրափակել է խմբակցության ղեկավարը:
Եզրափակիչ ելույթում Հայկուհի Հարությունյանը պատասխանել է երկու օրվա քննարկումներում ներկայացված դիտարկումներին եւ հարցադրումներին: Նա նշել է, որ կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ներդրվել եւ կայացել է ՀՀ-ում:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...