09:00 09.12.2023
Ֆիլիպիններում «Դաուլա Իսլամիյա» ծայրահեղական խմբավորման ինը զինյալներ են սպանվել հանրապետության զինված ուժերի կողմից Մագուինդանաո նահանգում իսլամիստների բազայի տեղակայմանն ուղղված հարվածների արդյունքում։ Այս մասին հայտնում է The Manila Times-ը։
Ըստ Ֆիլիպինների ռազմական հրամանատարության՝ խմբավորումը «պատրաստվում էր հարձակումներ իրականացնել՝ օգտագործելով պայթուցիկներ՝ տոնական սեզոնի ընթացքում Մինդանաո կղզու բնակեցված տարածքներում բռնություն տարածելու համար»: Օդից հարվածներ են հասցվել նաև գրոհայինների դիրքերին։ Գործողության ընթացքում խաղաղ բնակիչներ չեն տուժել։
Կոտաբատո քաղաքի ոստիկանապետ Ջիմիլի Մակարագը բնակիչներին խնդրել է «անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի գործունեության կամ անձի մասին»:
«Հասարակության անվտանգությունն ու բարեկեցությունը մեր առաջնահերթություններն են, և մենք հավաստիացնում ենք հանրությանը, որ գործադրում ենք բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղությունն ու կարգուկանոն պահպանելու համար»,- ասել է նա։
Ռազմական գործողությունն իրականացվել է ի պատասխան վերջերս Մարավի քաղաքի Մինդանաոյի համալսարանում տեղի ունեցած ահաբեկչության։ Ըստ իշխանությունների՝ Daula Islamiya խմբավորումը մասնակցել է համալսարանի մարզադահլիճում կաթոլիկ պատարագի ժամանակ պայթյունի կազմակերպմանը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել՝ ավելի քան 50-ը։ Դեկտեմբերի 8-ին Ֆիլիպինների իրավապահ մարմինները ձերբակալել են ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվողներից մեկին, ով ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղափոխել մարզասրահ։ Իրավապահները շարունակում են այս ահաբեկչության մեջ ներգրավված այլ անձանց որոնումները։
08:20 22.05.2025
Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...
08:15 22.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենաՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...
08:00 22.05.2025
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...