11:32 05.01.2024
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ոլորտների մասնագետների կողմից հակաբակտերիալ թերապիա նշանակելու պրակտիկան և պարզել, թե ինչ հաճախականությամբ են բժիշկները հակաբիոտիկներ օգտագործում իրենց հիվանդներին բուժելու համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ քիթ-կոկորդ-ականջաբանները (ԼՕՌ), ուրոլոգները և կլինիկական դեղաբաններն ավելի հաճախ են հակաբիոտիկներ նշանակում, քան մյուս մասնագետները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Public Health ամսագրում:
Հակաբիոտիկները դեղամիջոցներ են, որոնք օգտագործվում են մարդկանց, կենդանիների և բույսերի վարակների կանխարգելման և բուժման համար: ԱՀԿ-ն այս դեղերի նկատմամբ դիմադրողականությունն անվանել է որպես ամբողջ աշխարհում հանրային առողջությանը սպառնացող տասը գլոբալ սպառնալիքներից մեկը: Բժշկական վերլուծաբանների կարծիքով՝ այս խնդրի լուծման ուղիները նախանշելու համար անհրաժեշտ է ներկա իրավիճակի հստակ պատկերացում։
Սիբիրի պետական բժշկական համալսարանում անցկացված գիտական հետազոտությանը մասնակցել են բժիշկներ Ռուսաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Բելառուսից, Ղազախստանից և ԱՊՀ այլ երկրներից։ Այդ նպատակով օգտագործվել է էլեկտրոնային հարցաթերթ, որն ուղարկվել է Ռուսաստանի ամենամեծ կրթական բժշկական ռեսուրսի տվյալների բազայի միջոցով։ Ընդհանուր առմամբ, ուղարկվել է ավելի քան 40 հազար հարցաթերթ։
«Վերլուծելով շաբաթական դեղատոմսերի քանակը՝ մենք եկանք այն եզրակացության, որ ամենից հաճախ՝ շաբաթական ավելի քան 10 անգամ, հակաբիոտիկները նշանակվում են ԼՕՌ մասնագետների, ուրոլոգների և կլինիկական դեղաբանների կողմից», – ասում է մանկաբուժության ամբիոնի դոցենտ Մարինա Ֆեդոտովան:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...