22:28 14.12.2023
Դեկտեմբերի 14-ին համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև․
«Ողջունում եմ Փախստականների հարցերով համաշխարհային ֆորումի գերազանց կազմակերպումը: Այն տեղի է ունենում ճգնաժամային մի իրավիճակում, որը նշանավորվում է աշխարհում հակամարտություններով, ինչն էլ բերում է բռնի տեղահանված անձանց թվի կտրուկ մեծացման:
Ցավոք, Հարավային Կովկասը զերծ չմնաց նման ողբերգական զարգացումներից։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման: Մի քանի օրերի ընթացքում ավելի քան 105 հազար հայ բռնի տեղահանվել են իրենց նախնիների երկրից։ Եվս 26 հազար հայ մինչ այդ տեղահանվել էր ԼՂ-ից 2020 թվականի ավերիչ պատերազմի հետևանքով: Նշենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վերջերս ընդունված իր որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է «ապահովել, որ Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»: Հայաստանը ողջունում է այս որոշումը և լիովին աջակցում է այս իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացմանը։
Հայաստանը հանձնառու է ձեռնարկել հստակքայլեր՝ ԼՂ հայերի համար ապահովելու բնակարանային հասանելիություն, խթանելուտնտեսական հնարավորությունների հավասար հասանելիությունը, պաշտպանելու կրթության իրավունքները և ընդգրկելու փախստական երեխաներին Հայաստանի կրթական համակարգում, բոլոր փախստականների համար ապահովելու առողջապահական հիմնական ծառայությունների և դեղերի տրամադրումը։
Հիշեցնելով հումանիտար հարթակը չքաղաքականացնելու մասին Գերագույն հանձնակատարի կոչը՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել ադրբեջանական պատվիրակության կողմից տրված որոշակի խոստումների վրա։ Իր անկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը երբեք նման պահանջ չի ներկայացրել և ներկայումս խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու Հայաստանի Հանրապետության դեմ իր տարածքային նկրտումները։ Այն պետք է միանշանակ մերժվի միջազգային հանրության կողմից։»
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...