Լեհաստանում անվանել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բացասական հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

Լեհաստանում անվանել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բացասական հետևանքները

13:00 16.12.2023

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կարող է մեծ վնաս հասցնել ԵՄ գյուղատնտեսությանը, ասել է Լեհաստանի գյուղատնտեսության և պարենի փոխնախարար Միխալ Կոլոդզիեյչակը RMF FM ռադիոկայանի եթերում։

Դեկտեմբերի 14-ին ԵՄ գագաթնաժողովում որոշվել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն ապագա անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Հունգարիան արգելափակել է 2024-2027 թվականների համար ԵՄ բազմամյա բյուջեի ավելացումը, այդ թվում՝ 50 միլիարդ եվրո Կիևին մակրոֆինանսական օգնության համար:

«Քաղաքական և տնտեսական կառույցների ներկայիս կառուցվածքում դա մեծապես դեմ է լեհ ֆերմերներին և լեհ ձեռնարկատերերին: Ուկրաինական գյուղատնտեսության մեջ գերակշռում են մոտ 95 ֆերմերային տնտեսություններ, որոնց ձեռքում է գտնվում Ուկրաինայի գյուղատնտեսական հողերի կեսը: Պատկերացնու՞մ եք գյուղատնտեսական ձեռնարկություն, որին պատկանում է, օրինակ, Վարշավայից Վրոցլավ երկաթուղային գիծը»,- ասել է Կոլոդզիեյչակը:

Նա կարծում է, որ եթե նույնիսկ Ուկրաինան միանա ԵՄ-ին, պետք է սահմանափակումներ մտցվեն գյուղատնտեսության վրա։

«Մենք պետք է հարգենք մեր շահերը, օրինակ, ինչպես դա արեց Գերմանիան, երբ Լեհաստանը Եվրամիության մաս էր դառնում: Այնուհետև լեհերի համար աշխատաշուկան սառեցվեց ութ տարով: Այսօր մենք պետք է ասենք, որ, օրինակ, Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքը` թարմ և վերամշակված, չպետք է մտնի Լեհաստան, օրինակ՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուց 20 տարի անց»,- ասել է փոխնախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

20:36 22.05.2025

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ

20:25 22.05.2025

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

20:13 22.05.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...

SHANTNEWS

20:00 22.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

19:55 22.05.2025

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

19:50 22.05.2025

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...

BACK_TO_TOP