09:46 05.01.2024
Կողքի կամ մեջքի վրա քնելը լավագույնն է ողնաշարի առողջության և լավ կեցվածքի համար, ասում է քնի փորձագետ Ջեյմս Լեյնհարդտը: Նա New York Post-ին հայտնել է գիշերային հանգստի երեք լավագույն դիրքերը։
Առաջին դիրքը, որը կոչվում է «երազող», ըստ Լեյնհարդտի, ոչ միայն կօգնի ձեզ ավելի լավ քնել, այլև կամրապնդի զույգի հարաբերությունները։ Փորձագետը մատնանշել է, որ այս դիրքում զուգընկերներից մեկը պառկում է կողքի վրա, իսկ երկրորդը պառկում է նրա կողքին և գրկում է առաջինին մեջքից։ Որպեսզի ողնաշարը ուղիղ պահի և քնի ժամանակ սթրես չզգա, Լեյնհարդը խորհուրդ է տվել բարձը դնել ոտքերի միջև՝ այն դնելով ծնկներից մինչև կոճերի հատվածում:
Ըստ Լեյնհարդի երկրորդ դիրքը նույնն է, ինչ առաջինը, սակայն զուգընկերները մեջքով շրջված են պառկում, ինչը թույլ է տալիս ձեռք բերել շարժման ավելի մեծ ազատություն։ Երրորդ դիրքը, ըստ փորձագետի, կոչվում է «զինվոր»: Նա բացատրել է, որ այն իրականացնելու համար պետք է պառկել մեջքի վրա, ձեռքերը ձգել իրանի երկայնքով և բարձ դնել ծնկների տակ։ Այս կերպ, ասում է Լեյնհարդը, ձեր ուսերը, կոնքերը և ծնկները կհավասարեցվեն, ինչը կօգնի ձեր ողնաշարը ուղիղ պահել ողջ գիշեր:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...