19:34 09.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի հանրային քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց: Քննարկման սկզբում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեցին օրենքի կարևորության և անհրաժեշտության մասին, իսկ քննչական ծառայության ներկայացուցիչը ներկայացրեց վիճակագրական տվյալներ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ: Ըստ քննարկման կանոնների և ժամանակի սղության պատճառով հայտարարվեց, որ քննարկման մասնակիցներին ելույթի հնարավորություն չի տրվելու և նրանք պետք է հարցեր ուղղեն, սակայն այս ֆորմատը քննարկման եկածների մեծ մասին, մեղմ ասած, դուր չեկավ և տևական ժամանակ դահլիճում խառնաշփոթ էր տիրում: Բոլորը բղավում էին՝ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել: Քննարկման մասնակիցները փորձում էին պարզաբանում պահանջել և ելույթի իրավունք ստանալ: Նրանք բացականչում էին, որ օրենքը թերի և անընդունելի է: Իրավիճակը հանդարտվեց: Կողմերը համաձայնության եկան, ելույթի հնարավորություն տրվեց ընդդիմադիր կողմից 4 հոգու՝ 2.5-3ր տևողությամբ, սակայն Հայկ Նահապետյանը որոշեց, որ խոսելու է միայն ինքը՝ 12ր: Նրա ելույթից հետո, երբ արդարադատության փոխնախարարը պատասխանեց բարձրացված հարցերին և քննարկումը պետք է շարունակություն ստանար, ընդդիմադիր կողմից ևս մեկը որոշեց խոսել՝ առանց ստանալու մոդերատորի թույլտվությունը, նա մոտեցավ ամբիոնին և սկսեց խոսել: Նրա բարձրախոսն անջատեցին և դահլիճում կրկին խառնաշփոթ ստեղծվեց: Նախարար Դավիթ Հարությունյանը և ՄԻՊ Արման Թաթոյանը լքեցին նիստերի դահլիճը, իսկ քննարկումը որպես այդպիսին՝ չկայացավ:
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...