Բարսեղյանի «Սլովանը» ԿԼ փլեյ-օֆֆում կխաղա ավստրիական «Շտուրմի» հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Բարսեղյանի «Սլովանը» ԿԼ փլեյ-օֆֆում կխաղա ավստրիական «Շտուրմի» հետ

19:23 19.12.2023

ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանությամբ որոշվեցին Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի զույգերը։

Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ավստրիական «Շտուրմի» հետ։ Սլովակիայի չեմպիոնն առաջին խաղը կանցկացնի մրցակցի դաշտում։

1/16 եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան 2024թ․ փետրվարի 15-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։

Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ

«Շտուրմ» (Ավստրիա) – «Սլովան» (Սլովակիա)

«Սերվետ» (Շվեյցարիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Յունիոն Սենթ-Ժիլուազ» (Բելգիա) – «Այնտրախտ» (Գերմանիա)

«Բետիս» (Իսպանիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

«Այաքս» (Նիդերլանդներ) – «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)

«Մոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան)

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) – «Գենտ» (Բելգիա)

Կոնֆերենցիաների լիգայի խմբում առաջին տեղ գրաված թիմերը պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչից։ Հաջորդ փուլում իրենց մրցակիցներին սպասում են «Ասթոն Վիլան» (Անգլիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Լիլը» (Ֆրանսիա), «Բրյուգեն» (Բելգիա), ՊԱՕԿ-ը (Հունաստան), «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա), «Մաքաբի Թել-Ավիվը» (Իսրայել) և «Ֆեներբահչեն» (Թուրքիա)։ 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

19:22 23.05.2025

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

19:19 23.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

19:18 23.05.2025

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

19:09 23.05.2025

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...

BACK_TO_TOP