Ճապոնացի ցանցահենները միլիոնավոր դոլարներ են յուրացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Ճապոնացի ցանցահենները միլիոնավոր դոլարներ են յուրացրել

17:08 22.03.2018

2017 թվականի ընթացքում ճապոնացի ցանցահենները համակարգիչները կոտրելու միջոցով հափշտակել են ավելի քան 6.3 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 149 հափշտակություն: Չարագործները վիրտուալ փողերը մեծ մասամբ հափշտակել են վիրտուալ դրամապանակների ծածկագրերն ու գաղտնաբառերը յուրացնելով: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի ոստիկանությունը: 

Իսկ այս տարվա սկզբին ավելի խոշոր հափշտակություն է տեղի ունեցել: Ցանցահենները յուրացրել են Coincheck բորսայից ավելի քան 500 միավոր կրիպտոարժույթ, որը համարժեք է 396 միլիոն դոլարի: Դեպքը կրկին Ճապոնիայում է տեղի ունեցել: Վնաս է պատճառվել 260 օգտատիրոջ: 

Ի դեպ, 2017 թվականի ապրիլի 1-ից կրիպտոարժույթը Ճապոնիայում օրինական վճարման միջոց է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

14:16 22.05.2025

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

14:07 22.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

13:45 22.05.2025

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ում

13:40 22.05.2025

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ում

Շարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...

Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

13:33 22.05.2025

Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

13:24 22.05.2025

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...

BACK_TO_TOP