Ամեն ինչ կանեմ, որ Յուրչենկոն գա Հայաստան. Ռ. Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Ամեն ինչ կանեմ, որ Յուրչենկոն գա Հայաստան. Ռ. Հայրապետյան

20:45 22.03.2018

Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է նաև ՀՀ հավաքականի նորեկների մասին: Ֆեդերացիայի նախագահը հիշեցրել է, որ արգենտինահայ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, որը Կոլումբիայից է, արդեն ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում:

Պարզապես վերջինս հավաքականին կմիանա մայիսին, քանի որ ներկայումս նրա ակումբը կարևոր խաղեր ունի, և մարզիչը, Ռուբեն Հայրապետյանի խոսքերով, խնդրել է իրեն, որպեսզի Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը այդ խաղերից հետո գա Հայաստան:

Ինչ վերաբերում Ռուսաստանի Դաշնության ակումբներից մեկը ներկայացնող դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին, ապա Ռուբեն Հայրապետյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի նա գա Հայաստանի հավաքական: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

18:52 03.05.2024

Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

Լա լիգան պաշտոնական կայքում սկսել է քվեարկություն, որով երկրպագուները կարող են կազմել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Իսպանիայի ավարտվող առաջնության խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցուցակը բաղկացած է 40 ֆուտբոլիստից: Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Անդրեյ Լունին («Ռեալ»), Ալվարո Վալյես («Լաս Պալմաս»): Պաշտպաններ. Ռոնալդ Արաուխո, Ժոաու Կանսելու (երկուսն էլ՝ «Բարսելոնա», Միգել Գուտյերես, Յան Կոուտո, Դեյլի Բլինդ (բոլորը՝ «Ժիրոնա»), Սերխիո Ռամոս […] ...

Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

18:30 03.05.2024

Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի «Ալ Ռիյադի» դեմ խաղում: «Ալ Ֆաթեհնը» տնային խաղում երկու գնդակի առավելությունը բաց է թողել ավելացված ժամանակի երեք րոպեի ընթացքում՝ 2-2: Վերջին 5 խաղում Լուկասը կատարել է 7 արդյունավետ գործողություն (3 գոլ, 4 գոլային փոխանցում)։ «Ալ Ռիյադը» […] ...

Վահան Բիչախչյանի «Պոգոնը» չկարողացավ նվաճել Լեհաստանի գավաթը

17:44 03.05.2024

Վահան Բիչախչյանի «Պոգոնը» չկարողացավ նվաճել Լեհաստանի գավաթը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չկարողացավ առաջին տիտղոսը նվաճել լեհական «Պոգոնի» հետ: Շչեցինի թիմը Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակչում 1-2 հաշվով պարտվեց «Կրակովին»: 24-ամյա Բիչախչյանը եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին:   ...

Կառլոս Ալկարասը մեղադրվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ

17:16 03.05.2024

Կառլոս Ալկարասը մեղադրվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ

«Ուտկին, Նոբել և Մալենկով» բուքմեյքերական ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Զալցմանն իսպանացի թենիսիստ Կառլոս Ակարասին մեղադրել է կասկածելի մրցախաղեր անցկացնելու մեջ: Ձեռնարկատերը նամակ է ուղարկել ATP-ին, Իսպանիայի թենիսի ֆեդերացիային, Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կազմկոմիտեին և Իսպանիայի դատախազությանը: Զալցմանն ապացույցներ ունի, որ աշխարհի երրորդ ռակետը կապված է խաղադրույքների միջոցով անօրինական գումար վաստակող խմբի հետ: «Վերջին շրջանում շատերը նախընտրում […] ...

Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրո-2024-ին

17:00 03.05.2024

Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրո-2024-ին

ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծանր վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում: 28-ամյա ֆուտբոլիստը հետազոտություն է անցել, ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Էրնանդեսը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը, Ֆրանսիայի հավաքականին էլ չի կարողանա օգնել Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: ...

Տիգրան Ավանեսյանի գոլը «Բալթիկային» դուրս է բերել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ

16:43 03.05.2024

Տիգրան Ավանեսյանի գոլը «Բալթիկային» դուրս է բերել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանի գոլը «Բալթիկային» դուրս է բերել Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու եզրափակիչ: Կիսաեզրափակչում Կալինինգրադի թիմը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Ռոստովին», հայ կիսապաշտպանը գոլը խփել է 4-րդ րոպեին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Ռոստովի» կազմում մեկնարկից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինվել […] ...

BACK_TO_TOP