13:57 04.09.2018
Կառավարությունը կարկտից տուժած գյուղացիներին աջակցություն կտրամադրի: Այժմ գործադիրը քննարկում է, թե այդ աջակցությունն ինչ չափով է լինելու: Արդեն որոշված է, որ տուժած գյուղացիներին առձեռն գումար կտրամադրվի: Հանրապետությունում կարկտահարության վնասները կազմում են 6 մլրդ դրամ: Դրա ուղիղ կեսը՝ 3 միլիարդը, Շիրակի մարզի 24 գյուղերի կրած վնասն է: Ընդհանուր հաշվով Շիրակի մարզում կարկտահարվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների 5200 հեկտար ցանքեր: Շիրակի մարզում ամենաշատ կարտոֆիլ մշակող Ազատան գյուղում կարկտահարվել է շուրջ 500 հեկտար կարտոֆիլի ցանք։ Կարկտահարված դաշտերում կարտոֆիլի բերքահավաքն այս տարի մեկ ամիս շուտ է սկսվել: Գյուղացիների պարզաբանմամբ՝ բույսի աճը դադարել է, ու բերքը սկսել է փչանալ: Հիմա դաշտերում գյուղացիներն ու ֆերմերները լավորակ ու փչացած կարտոֆիլներն առանձնացնում են: Անկախ նրանից, թե գյուղացին կարկտահարությունից ինչքան է տուժել, կառավարությունն աջակցություն է հատկացնելու: Շիրակի մարզի վնասները հաշվարկել են ու գյուղատնտեսության նախարարություն ներկայացրել: Մարզի 24 համայնքում 3 մլրդ դրամի վնաս են կրել: Բայց վնասի չափերն աջակցության գումարներից տարբերվելու են: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է, որ աջակցությունն ու փոխհատուցումը տարբեր բաներ են: Գյուղացին փոխհատուցում է ուզում, իսկ կառավարությունն աջակցություն է տրամադրում: Նախորդ տարիներին աջակցության նախադեպեր եղել են, այս անգամ աջակցության ոչ թե չափը, այլ ձևն է տարբեր:
«Աջակցության օրինակներ ունեցել ենք։ Հողի հարկի զիջում է եղել, ոռոգման ջրի պարտքերի զիջում է եղել, սերմացուի պարտքերի զիջում է եղել, սերմացու է տրամադրվել։ Այս անգամ, գյուղատնտեսության նախարարի հավաստմամբ, աջակցությունը կլինի գումարի տեսքով։ Տարբերություն չկա Արմավիրի մարզ, թե Շիրակի մարզ, բոլորին աջակցություն լինելու է»,- ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։
Հիմա նախագիծ է մշակվում, թե ում ու ինչքան գումար է հատկացվելու: Իսկ կրած վնասի չափը, ըստ գյուղատնտեսության բաժնի պետի, աջակցության հատկացման համար որոշիչ չի լինելու: Այսինքն՝ աջակցության գումարի որոշակի չափ է սահմանվելու և հատկացվելու է տուժած գյուղացիներին՝ անկախ կրած վնասի չափերից:
«Չեմ կարծում, թե կառավարությունը կկարողանա բոլոր համայնքներում կրած վնասները փոխհատուցել, պարզապես ժողովրդի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերեն։ Դա կլինի առձեռն գումարի կամ այլ տեսքով։ Ամեն դեպքում գոնե տեսանելի աջակցություն լինի»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...