11:26 08.01.2024
Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ծնվել է 15 հազար 606 երեխա, որից 8069-ը՝ տղա, 7837-ը՝ աղջիկ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց, որ Երևանում դեկտեմբերին ծնվել է 1954 երեխա՝ 988 տղա և 856 աղջիկ:
«Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ 8069 տղա, 7837 աղջիկ: Բնակչության բնական աճը կազմել է 7.9 տոկոս»,-ասաց Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ դա նորմա՞լ հարաբերակցություն է:
«Մոտավորապես 51 և 49 տոկոս պետք է լինի հարաբերակցությունը: Տղաների հարաբերակցությունը մի փոքր ավել է: Այնուամենայնիվ, հղիության սելեկտիվ ընդհատումների դինամիկան ոնց որ դրական է, բայց դեռևս առկա է: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ պետք է խոսել դրա մասին: Այդ տեսակ մտածելակերպի ժամանակաշրջանը վաղուց անցել է: Կարծում եմ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում»,-ասաց Ավինյանը:
Քաղաքապետը հավելեց՝ նոր տարին պետք է սկսել այդ մտածողության փոփոխությամբ։ Անկախ սեռից՝ բոլորն էլ ունեն ծնվելու ու ապրելու իրավունք, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շատ սխալ ու բնության դեմ գործընթաց են:
Ըստ Ավինյանի՝ այս առումով կրթական մեծ բացթողում կա, և պետք է աշխատել ընտանիքների հետ: Նա հորդորեց այս ուղղությամբ ծրագիր առաջարկել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...