10:12 09.01.2024
Ներքին գործերի փոխանախարար Արփինե Սարգսյանը Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է հարցազրույցը:
– Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։
– Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։
Կարևոր է նկատել, որ Ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների շրջանակներում մեզ համար կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ կառավարման սխեմայում ցանկացած փոփոխություն պետք է երաշխավորի կառույցի կառավարման արդյունավետությունը, իսկ ցանկացած գործառույթ պետք է լինի տվյալ ստորաբաժանման համար առանձնահատուկ և չկրկնվող։ Այս տրամաբանությունն է գործել նաև Քրեական ոստիկանության վերափոխման տեսլականը մշակելիս։
Կառուցվածքի առումով Քրեական ոստիկանությունն ունենալու է Ոստիկանության կենտրոնական ապարատում գլխամաս, իսկ տարածքային առումով՝ Երևանում և մարզերում՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ ստորաբաժանումներ։ Վերջիններս դասակարգվելու են 3 խմբի՝ Ա, Բ և Գ՝ ըստ կոնկրետ տարածքի հանցավորության շարժի, հանցանքների տեսակների, բնակչության և այլ գործոնների։
Կառավարման սխեմայի առումով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը, ով անմիջապես հաշվետու է Ոստիկանապետին։ Նոր կառուցվածքում գլխամասի և տարածքային ստորաբաժանումների միջև որևէ միջնորդ օղակ չկա, ինչը շատ կարևոր է մասնագիտական և օպերատիվ կառավարման տեսանկյունից։
Ֆունկցիոնալ առումով Քրեական ոստիկանության հիմնական խնդիրը ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելումը, հայտնաբերումը և բացահայտումն է նախատեսված։
Ուշադրության է արժանի նաև այն, որ նշվածից զատ՝ փոփոխություններ են տեղի ունենալու նաև Քրեական ոստիկանության բովանդակային աշխատանքում։ Դիտարկում ենք նոր գործիքակազմերի նախատեսումը, ինչպես նաև ոստիկանության համակարգում տվյալների փոխանակման նոր մեթոդաբանության ներդրումը։ Վերջինի դեպքում ոստիկանական աշխատանքում էական որակական փոփոխություններ պետք է տեսնենք այն տեսանկյունից, որ հենասյունային բոլոր ուղղություններով հավաքված տվյալները պետք է հենք ծառայեն ոլորտային ուղղություններով աշխատանքների իրականացման համար։ Դիցուք, եթե պարեկը իր գործունեության ընթացքում հավաքագրում է տեղեկատվություն, որը քրեական ոստիկանի համար օպերատիվ տեսանկյունից ուշագրավ կարող է լինել, ապա այդ տեղեկատվությանը պետք է հասանելի լինի քրեական ոստիկանին։
– Իսկ ինչպե՞ս եք ընտրելու անձնակազմին, գործող կազմի՞ց են նշանակումները լինելու։
– Քրեական ոստիկանության նոր կառուցվածքում, բացի փոխոստիկանապետից, մնացյալ բոլոր կադրերն ընտրվելու են բաց մրցույթի միջոցով, որն արդեն հայտարարված է։ Մրցույթի ձևաչափի տեսանկյունից օգտագործել ենք պարեկային ծառայության ընդունելության մոդելը՝ որպես օրինակելի եղանակ։ Այսինքն՝ այս մրցույթին կարող են դիմել ոչ միայն համակարգի գործող ծառայողները, այլ նաև քաղաքացիական անձինք։ Երկու դեպքում էլ դիմումատուները պետք է բավարարեն սահմանված պահանջներին։ Նախնական ստուգողական փուլերն անցնելուց հետո դիմումատուները անցնելու են պարտադիր կրթական խողովակով, այսինքն՝ դիմումատուն կարող է դառնալ քրեական ոստիկան, եթե ՆԳՆ կրթահամալիրում սահմանված ուսումնական գործընթացին մասնակցել և այն հաջողությամբ ավարտել է։ Սա մեր առանցքային մեսիջն է, պատշաճ և որակյալ կրթությունը ծառայողների աշխատանքի անցնելու միակ հնարավորությունն է։
– Իսկ ե՞րբ է ձևավորվելու Քրեական ոստիկանությունն արդեն նոր կարգավիճակով։
– Գործընթացն ուղղակիորեն կապված է բաց մրցույթի և դրանից բխող գործողությունների հետ։ Բաց մրցույթը, ինչպես նշեցի, արդեն հայտարարված է։ Հունվարի 3-ից 26-ը դիմումների ընդունելության փուլն է, որին հաջորդելու են ստուգողական գործողությունները։ Ըստ առկա պլանավորման՝ այս տարվա մայիսից կսկսվի բուն կրթական գործընթացը ՆԳՆ կրթահամալիրում, որի ավարտը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Կրթության ավարտին կկատարվեն նշանակումները, և Քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի նոր տրամաբանությամբ, ինչի մասին խոսեցինք։
– Ասացիք, որ Քրեական ոստիկանության նոր տեսլականով կառավարման սխեմայում միջնորդ օղակներ չեն լինելու. ի՞նչ է սա նշանակում։
– Խոսքը երկու օղակների մասին է՝ կառավարման շղթայում փոխոստիկանապետ՝ որպես առանձին սուբյեկտ և Երևանի, մարզային մակարդակում առկա վարչություններ։ Օրենսդրական փոփոխություններով Ոստիկանությունում չի լինելու փոխոստիկանապետի առանձին պաշտոն։ Ոստիկանության 4 հենսասյունային ուղղությունների՝ Քրեական, Պարեկային, Համայնքային ոստիկանությունների և Ոստիկանության գվարդիայի ղեկավարները համատեղելու են փոխոստիկանապետերի պաշտոնները։ Ստացվում է, որ հենասյունային ուղղության ղեկավարի և Ոստիկանապետի միջև կառավարման տեսանկյունից այլ օղակ չի լինելու, ինչն ավելի պրակտիկ և պարզ կառավարում է ենթադրելու։
Ինչ վերաբերում է տարածքային գործող կառավարմանը, նշեմ, որ ներկայում Երևանի և մարզերի մակարդակում ունենք Երևան քաղաքի և մարզային վարչությունները, որոնք առանձին կառավարման սխեմա ունեն, ինչը չի ապահովում ոլորտային մասնագիտական և օպերատիվ կառավարումը, ոլորտային դերաբաշխումը։ Քրեական ոստիկանության նոր կառուցվածքի գործարկմամբ Երևան քաղաքի և մարզային վարչությունները կլուծարվեն և փոխարենը կձևավորվեն Քրեական ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումները՝ ապահովելով ոլորտային ուղղաձիգ կառավարումը։ Ընդ որում՝ նշեմ, որ այսօր այդպիսի կառավարում ունի Պարեկային ծառայությունը, ինչն իրեն արդարացրել է։ Քրեական ոստիկանության գործարկմամբ, բացի հենասյունային այս ուղղությունից, նույն՝ ուղղաձիգ կառավարմանն է անցնելու նաև Համայնքային ոստիկանությունը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...