12:21 10.01.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ուղիղ բանակցությունների մասին առաջարկ Հայաստանին չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Մենք կարևորում ենք, որ այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձևավորված են, շարունակական լինեն, քանի որ դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցություններն ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում։ Մասնավորապես ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են տեղի ունեցել Վաշինգտոնում, երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ հարթակում»,-մանրամասնեց Խանդանյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող՝ երկկողմ բանակցությունների մասին հայտարարություններին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ դրանք ուղղակի հայտարարություններ են: «Որևէ առաջարկ, ենթադրում եմ, որ չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ, օր ֆիքսվի, որ Հայաստանը Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների մասնակցի»,-ասաց նա:
Երկկողմ քննարկումները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովներում: Խանդանյանը նաև հիշեցրեց, որ երկկողմ ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին՝ ռազմագերիների վերադարձի հարցով: Նմանատիպ հարցերի շրջանակում Հայաստանը պատրաստակամ է շարունակել խոսակցությունը:
«Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունը և սկզբունքների ամրագրումը՝ անկախ նրանից բանակցությունները կշարունակվեն միջազգային հարթակներում, թե կլինեն երկկողմ ուղիղ բանակցություններ: Եթե այդ սկզբունքները չարձանագրվեն, ապա պայմանավորվածությունները այն արժեքը չեն ունենա, որը մենք ակնկալում ենք»,-ասաց նա:
Հայկական կողմի համար սկզբունքային է, որ այդ սկզբունքներն արձանագրվեն և պաշտպանվեն: Իսկ բանակցային ֆորմատը, ըստ Խանդանյանի, պետք է նաև նպաստի, որ այդ բովանդակությունը վերահաստատվի և արձանագրվի:
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...