ՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

ՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին

18:10 15.01.2024

ՖԻՖԱ-ն տուգանել է Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին՝ նոյեմբերի 22-ին թիմերի միջև կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է TyC Sports-ը:

Մունդիալ 2026-ի որակավորման փուլի հանդիպումը մեկնարկել էր 26 րոպե ուշացումով, քանի որ օրհներգի ժամանակ տրիբունաներից մեկում բախում էր տեղի ունեցել երկրպագուների միջև: Ոստիկանները կոշտ միջոցներ էին ձեռնարկել, միջադեպին մասնակցել էին նաև ֆուտբոլիստները:

Ֆուտբոլի ղեկավար կառույցը ստադիոնում կարգուկանոն չպահպանելու համար Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային տուգանել է 58.000 դոլարով, իսկ Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային՝ 23.500 դոլարով:

Արգենտինան պատժվել է նաև Ուրուգվայի և Էկվադորի հետ տնային խաղերում երկրպագուների խտրական պահվածքի համար: Որակավորման մրցաշարի հաջորդ տնային խաղում աշխարհի գործող չեմպիոնները հնարավորություն կունենան վաճառելու տոմսերի միայն 50 տոկոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

08:50 21.05.2025

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

08:40 21.05.2025

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

08:30 21.05.2025

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

08:25 21.05.2025

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:14 21.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

08:06 21.05.2025

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը կարողանում է խաղալ կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ։ ...

BACK_TO_TOP