17:30 16.01.2024
«Առանց քարտեզների ցանկացած լուծում Հայաստանի և Ադրբեջանի համար իրավական առումով ունենալու է խնդիր»,-խորհրդարանում թեմայի շուրջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին այս տեսակետն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Հարցին, թե արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին, պատգամավորը պատասխանել է.
«Իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը կնշանակի՝ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Կարծում եմ՝ այդպես ճիշտ չէ: Պատրաստվել խաղաղության՝ չի նշանակում զենքերը հանձնել կամ ընդհանրապես հանձնվել: Խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել գործողություն, երբ դու, օրինակ, քո մարտունակությունը բարձրացնում ես՝ դրանով պատրաստվելով խաղաղության, որովհետև մեր բանակը նպատակ չունի այլ երկրից տարածքներ գրավել: Մեր բանակն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքները պահել անձեռնմխելի»,- ասել է Գևորգ Պապոյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը խոսում է 8 գյուղի մասին, մենք՝ 32 գյուղի, բայց մենք ուզում ենք, որ հիմքում դրվեն այդ քարտեզները, որոնք իրենց հիմքում ունեն իրավական հիմնավորվածություն:
«Ինչո՞ւ, օրինակ, երեկ, այսօր կամ վաղը խաղաղության պայմանագիր չի կնքվում: Հենց նաև նման հարցերի պատճառով: Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ առաջացնելով ապագայում նոր քաղաքական լարվածություններ: Արդար մոտեցումն այն է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք խաղաղության պայմանագիրը, հետո այդ քարտեզը վերցնում են երկու կողմի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնողները ու սկսում են կոնկրետ կոորդինատներով գնալ՝ այ այստեղ Հայաստանն է, այստեղ Ադրբեջանն է: Ֆունդամենտալ հարցը քարտեզն է: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում շատ տեխնիկական է»,-հավելել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:09 14.05.2025
Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումներըՖրանսիան օգտագործել է իր բոլոր հնարավորությունները՝ իր պահուստներից Ուկրաինա սարքավորումներ և տեխնիկա տեղափոխելու համար և չի կարող ավելացնել մատակարարումները՝ առանց վտանգի ենթարկելու իր անվտանգությունը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք Ուկրաինային տվեցինք այն ամենը, ինչ ունեինք: Մենք նույնիսկ շատ ավելի արագ արտադրեցինք. սա նույն ռազմական տնտեսությունն է: Բայց դուք […] ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...