Հերթական աղետին սպասելիս. որտե՞ղ կընկնի «Տյանգունը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Հերթական աղետին սպասելիս. որտե՞ղ կընկնի «Տյանգունը»

19:30 23.03.2018

 Մոլորակին սպառնում է հերթական աղետը: Հնարավոր է՝ այն տիեզերքից գա: Խոսքն այլմոլորակայինների մասին չէ: Մոլորակին սպառնում է մարդու կողմից ստեղծված մի օբյեկտ: 

«Тяньгун-1» с пристыкованным кораблем «Шэньчжоу-10».
 
2011 թվականին Չինաստանն առաջին անգամ տիեզերք բաց թողեց սեփական «Տյանգուն» («Երկնային դղյակ») անվանումով տիեզերակայանը: Ժամանակի ընթացքում կայանի հետ կապը կտրվեց, իսկ հիմա մասնագետների հաշվարկով՝ ժամանակն է կայանը վերադարձնել Երկիր մոլորակ: Թե կոնկրետ որտեղ կարող է ընկնել «Երկնային դղյակը», ոչ ոք չգիտի, բայց ներկայացնենք հավանական քաղաքների անվանումները, որտեղ կարող է այն ընկնել՝ Հռոմ, Ստամբուլ, Տորոնտո, Բարսելոն, Պեկին, Նյու Յորք, Սոչի և Վլադիվոստոկ: 

 Տիեզերական աղբ

 «Տյանգունը» 8 տոննա քաշ ունի և տվյալ պահին տիեզերական աղբ համարվող ամենախոշոր օբյեկտն է: Տիեզերական աղբի խնդիրը հրատապ է այն օրից ի վեր, երբ մարդկությունը սկսեց  նվաճել տիեզերքը:

Տիեզերական աղբի քանակը ներկայումս տարբեր հաշվարկներով կազմում է 220-300 հազար միավոր, իսկ մոտավոր քաշը՝ մոտ 5000 տոննա: Ամենաշատը տիեզերքն աղտոտում է Չինաստանը: Աղբի մոտ 40 տոկոսը նրան է պատկանում, հետո ԱՄՆ-ին՝ 27.5 տոկոսով, երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 25.5 տոկոսով: 

Աղբի ամենաբարձր խտությունը 800-1000 կմ բարձրության վրա  է: Ինչպես ցանկացած մարմին Երկիր մոլորակի ուղեծրում, աղբը նույնպես  ենթարկվում է ձգողականության օրենքին, անկասելի մոտենում է Երկիր մոլորակին ու մտնում մթնոլորտ: Տիեզերական աղբի խոշոր կտորները կարող են հասնել մինչև Երկիր մոլորակ: 

 

Ցանցեր աղբի համար

Ի՞նչ անել աղբի այդ տիեզերական քանակության հետ, մարդկությունն առայժմ չգիտի, բայց սպառնալիքը զգում է: Գիտնականները Քեսլերի սինդրոմ անունով մի հասկացություն են ներդրել՝ դա երևակայական իրավիճակ է, երբ Երկիր մոլորակի մերձակա հատվածը աղբի քանակությունից պարզապես անօգտագործելի կդառնա: Դա, հնարավոր է՝ տեղի ունենա 21-րդ  դարի կեսերին:  

Գիտնականները փորձում են լուծումներ գտնել: Օրինակ՝ կան գերհզոր լազերային սարքավորումներ, որոնք կարող են թեքել աղբի ուղղությունը կամ անհետ ոչնչացնել դրանք: Ի վերջո, մշակվում են այնպիսի սարքեր, որոնք մետաղե ցանցերով կորսան աղբի մնացորդները և կուղղեն կրկնակի վերամշակման: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի

14:17 23.08.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել  է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

14:00 23.08.2025

Ուկրաինայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել «տարածքային հարցեր» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում էր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը օգոստոսի 18-ին: «Զելենսկին հստակեցրել է, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել տարածքային հարցեր։ Եվ տարածքային զրույցի մեկնարկային […] ...

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

13:48 23.08.2025

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

Արդեն երրորդ օրն է վաճառվում են Մունդիալ-2026-ի որակավորման Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը: Խաղը կայանալու է սեպտեմբերի 9-ին։ Դեռևս առկա է 1099 տոմս: «Շտապեք, եթե ցանկանում եք այդ օրը լինել հավաքականի կողքին»,-հայտնում են ՀՖՖ-ից: ...

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

13:30 23.08.2025

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

13:17 23.08.2025

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

13:00 23.08.2025

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է լիակատար սովի առջև։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը՝ ղհում անելով Ինտեգրված սննդամթերքի անվտանգության փուլերի դասակարգման (IPC) զեկույցին։ Գազայի ավելի քան կես միլիոն մարդ, որը կազմում է այնտեղ ապրող պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, գնահատվում […] ...

BACK_TO_TOP