18:42 27.01.2024
Միկրոալիքային վառարանները, հակառակ հաստատված առասպելի, չեն առաջացնում քաղցկեղի զարգացում, վստահեցրել է ուռուցքաբան Սնեժաննա Գենինգը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այս կենցաղային սարքի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացակայության մասին։
«Միկրոալիքային վառարանները տաքացնում են սնունդը՝ օգտագործելով ճառագայթում, և հենց այս փաստն է մի քանի տասնամյակ շարունակ խոսակցությունների տեղիք տալիս դրանց վտանգի մասին։ Միկրոալիքները պատկանում են էլեկտրամագնիսական սպեկտրին: Այս սպեկտրը լայն է. այն ներառում է ռադիոալիքներ, ինֆրակարմիր ճառագայթներ, բջջային հեռախոսների ճառագայթում, Wi-Fi, հեռուստացույց, ռենտգեն և նույնիսկ սովորական տեսանելի լույս: Ալիքների ազդեցությունը կախված է դրանց հաճախականությունից»,- պարզաբանել է ուռուցքաբանը։
Ըստ Գենինգի՝ ցածր հաճախականության ալիքները, որոնց օգնությամբ սնունդը տաքացնում են միկրոալիքային վառարանում, չեն կարող փոխել ատոմների կառուցվածքը։
Տաքացվող սնունդը չի պարունակում ալիքներ կամ վտանգավոր ճառագայթում և ռադիոակտիվ չէ, վստահեցրել է բժիշկը։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ չի կարելի օգտագործել անսարք միկրոալիքային վառարաններ։ Բացի այդ, տաքացման համար չնախատեսված պլաստմասսե տարա չի կարելի դնել ջեռոցում, այն կարող է թունավոր նյութեր արտանետել»,- ամփոփել է բժիշկը։
16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները16:52 05.05.2025
Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվելՄայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` […] ...
16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ներըԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով […] ...
16:41 05.05.2025
Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի ԳալյանՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված […] ...
16:36 05.05.2025
Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարցԱզգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 […] ...
16:31 05.05.2025
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան ԱվինյանԵրևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և […] ...
16:25 05.05.2025
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԵրիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […] ...